ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը Թվիթերի իր էջում գրել է․ «Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում մարդկային կորուստներով։
Այս վերջին միջադեպերն ընդգծում են ռազմական գործողություններից զերծ մնալու և տևական ու արժանապատիվ խաղաղություն փնտրելու անհրաժեշտությունը: Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել կողմերին հասնել այդ նպատակին»: