Լրահոս 24/7

Մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի. վարչապետ

«ԵԽԽՎ վեհաժողովը ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է, արձանագրել՝ ԼՂ-ին մատակարարվող բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների արգելափակման փաստը»:

Այս մասին այսօր Կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով՝ Վեհաժողովը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ վերականգնել այդ մատակարարումները և կատարել Լաչինի միջանցքը ապաարգելափակելու մասին Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:

«Նույն մարմնի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը գնահատվում է որպես հումանիտար և մարդու իրավունքների ճգնաժամ, և Եվրոպայի խորհրդի արտաքին գործերի նախարարների կոմիտեի ուշադրությունն է հրավիրում այդ ճգնաժամի վրա՝ ընդգծելով ԼՂ և Լաչինի միջանցք հնարավորինս արագ փաստահավաք առաքելություն կազմակերպելու անհրաժեշտությունը: ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը կարևորագույն փաստաթուղթ է ԼՂ-ում ստեղծած հումանիտար ճգնաժամի շուրջ միջազգային ուշադրությունը մեծացնելու առումով, և Հայաստանի ԱԳՆ-ն հետևողական կլինի բանաձևի դրույթները ԵԽ գործադիր մարմնի օրակարգում պահելու առումով»,- ընդգծեց վարչապետը:

Կառավարության ղեկավարը հիշեցրեց՝ այս օրերին ՀՀ պատվիրակությունը ԱԳ նախարարի գլխավորությամբ Վաշինգտոնում շարունակում է բանակցությունները Ադրբեջանի պատվիրակության հետ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի:

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

43 minutes ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

1 hour ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

1 hour ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

2 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

2 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

2 hours ago