Լրահոս 24/7

Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական վիճակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական վիճակին, նշելով, որ երկիրը շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության տիրույթում։

Նա նշել է, որ այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, 13,7% տնտեսական ակտիվության ցուցանիշ է արձանագրվել։ Վարչապետը հնգամսյա ցուցանիշները հուսադրող է որակել. «Մեզ մոտ տնտեսական ակտիվության որոշակի արագացում է նկատվում, ինչն ուրախալի է»։

Վարչապետը խոսել է նաև բանկային համակարգի ցուցանիշների մասին՝ դրանք որակելով ռեկորդային.

«Հայաստանի բանկերում ընդհանուր ավանդային պորտֆելը 2023թ. մայիսին կազմել է 5 տրլն 147 մլրդ 288 մլն դրամ, որը Հայաստանի պատմության համար ռեկորդային ցուցանիշ է։

Ռեկորդային էր նաև ապրիլի ցուցանիշը»։ Նա նշել է, որ սրանք այն ավանդային հաշիվներն են, որտեղ քաղաքացիները պահում են իրենց խնայողությունները. «Ավանդային պորտֆելը մայիսին գրեթե կրկնապատկվել է»։

Նա ընդգծել է, որ, չնայած Հայաստանի առաջ եղած մարտահրավերներին, կարևոր է, որ արձագանքը լինի այսպիսին.

«Տնտեսական զարգացումն այն էական գործոնն է, որ պետք է մեզ հնարավորություն տա հասցեագրել պետության առաջ ծառացած հիմնախնդիրները»։

Թիվ 1

Recent Posts

Երեք-չորս պատերազմ անցած, տասնյակ հազարավոր զոհեր տված ժողովրդից ի՞նչ եք պահանջում

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Լսեք,…

10 minutes ago

ԵՄ-ն կամավոր հիմունքներով հիմնադրամ կստեղծի Ուկրաինային աջակցելու համար

Եվրամիությունը կամավոր հիմունքներով քննարկում է Ուկրաինային 20-ից 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն ուղարկելու համար սեփական…

18 minutes ago

Ոչ մի իշխանություն չի հայտարարել, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է. «Բոլոր այն ուժերը, կողմերը, քաղաքական…

34 minutes ago

Ինչու՞ է Վիտկոֆը ԱՄՆ վերադարձի ճանապարհին կանգառ ունենում Բաքվում

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Տեղի…

51 minutes ago

Աշխատում ենք այդ հարցի լուծման համար, ցավոք սրտի՝ անհաջող. Միրզոյան

«Դատավարությունները նորմա՞լ են. իհարկե, նորմալ չեն: Մենք ինքներս հանդես ենք եկել որակումներով՝ բեմականացված, շինծու, մարդու…

1 hour ago

Համաձայնագրի տեքստում միակողմանի որևէ կարգավորում չկա. նախարար

«Համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու երկրներում բնակված…

2 hours ago