Արցախ
29.06.2023

Համաձայն չենք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում. Վարդանյան

Համաձայն չենք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում. Վարդանյան

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը հանդիպումներ է ունենում Ստեփանակերտում՝ ներկայացնելով շարժման գաղափարախոսությունն ու նպատակը: Հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով իրավիճակն ավելի է բարդացել:

Հատկապես սուր է վառելիքի խնդիրը, ուստի Շարժման գործադիր կոմիտեի ներկայացուցիչներն այս ընթացքում հանդիպումներ են իրականացնում միայն Ստեփանակերտում՝ հանրության տարբեր խմբերի հետ:

Շարժումից հայտնում են՝ նախօրեին Շուշիից տեղահանվածների հետ հանդիպմանը Շարժման Գործադիր կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ շարժումը բաց է բոլոր նրանց համար, ովքեր չեն տեսնում Արցախն Ադրբեջանի կազմում:

Նշելով, որ Ադրբեջանը փորձում է սեղմել օղակը Արցախի շուրջ և ամեն գնով հասնել Արցախի էթնիկ զտմանը՝ Շարժման ներկայացուցիչները միաժամանակ նկատել են, որ Ադրբեջանը միշտ է ձգտել դրան, իսկ արցախցիներին հաջողվել է դիմակայել՝ դրան հակադրելով իրենց պայքարի ոգին, հայրենիքում ապրելու կամքը ու չընկրկել դժվարությունների առջև:«Առանց գաղափարի հնարավոր չէ հաղթահարել դժվարությունները: Եթե ոգի կա, կամք կա, գաղափար կա, ամեն ինչ հաղթահարելի է: Առանց հստակեցնելու գաղափարը՝ չես կարող հասկանալ, թե ուր ես շարժվում:

Բայց կարևոր է նաև հավատն ու վստահությունը միմյանց նկատմամբ: Եթե մենք իրար չենք հավատում, անգամ ամենալավ նպատակը չի կարող հաջողություն ապահովել: Եվ, իհարկե, գաղափարին և հավատին պետք է ավելանա գործողությունը: Մենք՝ որպես շարժում, պետք է ասենք աշխարհին՝ մենք համաձայն չենք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Մեր այս ասելիքը, մեր ձայնը պետք է հնչի շատ հստակ, բարձր, միասնական և հետևողական, որովհետև աշխարհը հիմա մեզ չի լսում»,-ասել է Շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը:

«Շարժման նպատակն այն է, որ մարդիկ համախմբվեն ոչ թե մարդու, այլ գաղափարի շուրջ։ Մենք ուզում ենք մեր երկիրը պահել։ Տևական ժամանակ առաջ մենք ասել ենք հանրությանը՝ անցակետը մեզ համար կարմիր գիծ է, չի կարելի կարմիր գիծը փոքր-ինչ հատել ու կողքով անցնել-գնալ, որովհետև եթե մի բան ենք խոսք տալիս, պետք է մեր խոստումը պահենք։ Եթե որոշումը ընդունում ենք, պետք է իրագործենք այն։ Մեր սկզբունքը սա է»,- ավելացրել է Շարժման Գործադիր կոմիտեի անդամ Գարիկ Աբրահամյանը:

Նշվել է որ, Շարժման համար որևէ կերպ ընդունելի չեն Ադրբեջանի հետ նրանց պայմաններով խոսելու մոտեցումները: Ադրբեջանի հետ բանակցությունները պետք է տեղի ունենան միջազգային միջնորդությամբ և միջազգային մեխանիզմների շրջանակներում:

Գործադիր կոմիտեի ներկայացուցիչները ընդգծել են թե՛ Արցախի իշխանությունների, թե՛ հանրության համար ընդունված վեց կարմիր գծերի՝ Հայաստանի հետ անխափան ու առանց սահմանափակումների ցամաքային կապի ապահովման, սեփական օրենքների, լեզվի, կրոնի ու մշակույթի, հայկական անձնագրի ու արժույթի, սեփական վերահսկողության ենթակառուցվածքների պահպանման կարևորությունն ու անխախտելիությունը:

Տեղեկացվել է, որ շարժումը ոչ միայն Արցախում է գործունեություն ծավալում, այլ աշխատանքներ են տարվում Հայաստանում և Սփյուռքում կառույցներ ստեղծելու ուղղությամբ, քանի որ Արցախը կարող է հաջողության հասնել միայն Հայաստանով և Հայկական աշխարհով:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է