Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը արձագանքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի ռազմատենչ հայտարարություններին և իր ֆեյսբուքյան էջում գրել.
«Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կրկին մտել է ալիևյան քաղաքական էլիտային բնորոշ կլասիկ մառազմի փուլ: Զաքիր «նվաճողը» սպառնացել է շուտափույթ պատերազմով ու ռազմական նոր գործողություններով, որի մասին, պարզվեց, իրենք երազում եմ ամեն օր:
Կարծում եմ, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ովքեր շատ զգայուն են Հայաստանից արվող ցանկացած հայտարարության հանդեպ, առնվազն պիտի արձագանքեն բանակցային գործընթացը ուղղակի վտանգող նման հայտարարությանը: Մինսկի խմբից դեռ լռություն է:
Ինչ վերաբերում է Հասանովի հոգեկան անդորրը խախտած հայտարարությանը, ապա հերթական անգամ համոզվում ես, որ «Մանչեսթեր Ցունայթեդից» 40 տարով երիտասարդ Ադրբեջանն ու իր քաղաքական իսթեբլիշմենթը ինտելեկտուալ օբյեկտիվ խնդիրներ ունեն հասկանալու, որ Արցախը մեզանից յուրաքանչյուրն է ու վերջ»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ ղեկավարը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստանն է ու վերջ» արտահայտությանը, հայտարարել էր. «Մենք մեր խոսքը կասենք պատերազմի դաշտում, և մենք երազում ենք այդ մասին…»:
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…