Քաղաքականություն

Ես ցանկանում եմ, որ մարդիկ դադարեն մահանալ այս ծիծաղելի պատերազմի պատճառով. Թրամփն՝ Ուկրաինայի մասին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «որոշակիորեն թուլացել է» չհաջողված ապստամբության պատճառով, և այժմ ժամանակն է, որ Միացյալ Նահանգները փորձի միջնորդել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ կարգավորման բանակցությունները:

«Կարելի է ասել, որ Պուտինը դեռ այնտեղ է, նա դեռ ուժեղ է, բայց նա, անշուշտ, ես կասեի՝ ինչ-որ չափով թուլացել է», – նշել է Թրամփը Reuters-ին տված հարցազրույցում։

Ուկրաինայի հարցում Թրամփը չի բացառել, որ Կիևի կառավարությունը կարող է որոշ տարածքներ զիջել Ռուսաստանին, որպեսզի դադարեցնի պատերազմը, որը սկսվել է 16 ամիս առաջ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժմամբ։

«Ես ցանկանում եմ, որ մարդիկ դադարեն մահանալ այս ծիծաղելի պատերազմի պատճառով»,- ասել է Թրամփը։

«Կարծում եմ՝ ամենամեծ բանը, որ ԱՄՆ-ն պետք է անի այս պահին, խաղաղություն հաստատելն է՝ Ռուսաստանին և Ուկրաինային միավորելն ու խաղաղություն հաստատելը: Դուք կարող եք դա անել: Ժամանակն է երկու կողմերին միավորելու՝ խաղաղություն պարտադրելու համար»,- ասել է Թրամփը։ 

Ինչ վերաբերում է անցյալ մարտին միջազգային քրեական դատարանի կողմից Պուտինի դեմ հարուցված ռազմական հանցագործության մեղադրանքներին, Թրամփն ասել է, որ ՌԴ նախագահի ճակատագիրը պետք է քննարկվի, երբ պատերազմն ավարտվի, «որովհետև հենց հիմա, եթե այդ թեման բարձրացնես, երբեք խաղաղություն չես հաստատի»։

Թիվ 1

Recent Posts

Երեք-չորս պատերազմ անցած, տասնյակ հազարավոր զոհեր տված ժողովրդից ի՞նչ եք պահանջում

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Լսեք,…

8 minutes ago

ԵՄ-ն կամավոր հիմունքներով հիմնադրամ կստեղծի Ուկրաինային աջակցելու համար

Եվրամիությունը կամավոր հիմունքներով քննարկում է Ուկրաինային 20-ից 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն ուղարկելու համար սեփական…

17 minutes ago

Ոչ մի իշխանություն չի հայտարարել, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է. «Բոլոր այն ուժերը, կողմերը, քաղաքական…

33 minutes ago

Ինչու՞ է Վիտկոֆը ԱՄՆ վերադարձի ճանապարհին կանգառ ունենում Բաքվում

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Տեղի…

50 minutes ago

Աշխատում ենք այդ հարցի լուծման համար, ցավոք սրտի՝ անհաջող. Միրզոյան

«Դատավարությունները նորմա՞լ են. իհարկե, նորմալ չեն: Մենք ինքներս հանդես ենք եկել որակումներով՝ բեմականացված, շինծու, մարդու…

1 hour ago

Համաձայնագրի տեքստում միակողմանի որևէ կարգավորում չկա. նախարար

«Համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու երկրներում բնակված…

2 hours ago