Categories: Հայաստան

Անցե՛ք ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն, իմացե՛ք Ձեր կարգավիճակը և պահպանե՛ք առողջությունը

ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես-համաժողով-մրցանակաբաշխության շրջանակում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ սեպտեմբերի 21-ին Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, ժամը 10-ից մինչև 20-ն իրականացնելու է հանրային միջոցառում: ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները ցանկացողներին շարժական կլինիկայում կտրամադրեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ անվճար, անանուն խորհրդատվություն և հետազոտություններ:

Հետազոտությունները կիրականացվեն մատից վերցված արյան նմուշով, պատասխանը կտրվի 15-20 րոպեի ընթացքում: Հետազոտության արդյունքը կախված չէ սննդի ընդունումից:

Ցուցահանդեսի ժամանակ ՁԻԱՀ-ի կենտրոնին հատկացված տաղավարում աշխատակիցները հետաքրքրվողներին կտրամադրեն տեղեկություններ ՄԻԱՎ վարակի կանխարգելման, բուժման վերաբերյալ, նաև կներկայացնեն կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքները:

ՄԻԱՎ-ով վարակված մարդը երկար տարիներ (միջինը` 8-10 տարի) կարող է առողջական որևէ խնդիր չունենալ և չիմանալ վարակված լինելու մասին: Արտաքինից ևս հնարավոր չէ կռահել: Օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը կարելի է հայտնաբերել միայն հատուկ լաբորատոր հետազոտությամբ, որը հնարավորություն կտա ախտորոշելու ՄԻԱՎ վարակը վաղ շրջանում, երբ հիվանդության ախտանշաններ դեռևս չկան: Կարգավիճակի վաղ իմացությունը կարևոր է անհրաժեշտ բուժումը ժամանակին սկսելու, վարակի փոխանցումը կանխելու, ՄԻԱՎ վարակից զերծ երեխաներ ունենալու համար:

Ուստի, անցե՛ք ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն` անկախ առողջական վիճակից, գանգատների առկայությունից:

ՀՀ Առողջապահության նախարարություն

editors

Recent Posts

Էրդողանը Եվրամիությանը «փրկություն է առաջարկում»

Ինչպես հաղորդում է «Անադոլուն», փետրվարի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստ է գումարել,…

6 minutes ago

Emirates-ը և SIL Capital-ը ստորագրեցին ռազմավարական հուշագիր` Հայաստանում էներգետիկ լուծումների ընդլայնման նպատակով

2025թ., փետրվարի 12 – Emirates Petroleum Company (Emarat)-ը, որը Արաբական Միացյալ Էմիրությունների նավթագազային ոլորտի առաջատարներից…

15 minutes ago

ՌԴ-ի և ԱՄՆ-ի հաջորդ շփումները տեղի կունենան փորձագիտական ​​մակարդակով. Պեսկով

ՌԴ-ի և ԱՄՆ-ի հաջորդ շփումները կանցկացվեն ԱԳՆ գծով՝ փորձագիտական մակարդակով․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի…

30 minutes ago

Տնտեսական ակտվիությունն աճել է, արտաքին առևտրաշրջանառությունը՝ նվազել

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվարին, 2024թ․ նույն ամսվա համեմատ․ աճել է 7.1%–ով. այս…

39 minutes ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի…

1 hour ago

Քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 25-ին ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս…

1 hour ago