Լրահոս 24/7

Emirates-ը և SIL Capital-ը ստորագրեցին ռազմավարական հուշագիր` Հայաստանում էներգետիկ լուծումների ընդլայնման նպատակով

2025թ., փետրվարի 12 – Emirates Petroleum Company (Emarat)-ը, որը Արաբական Միացյալ Էմիրությունների նավթագազային ոլորտի առաջատարներից է, և SIL Capital-ը՝ Հայաստանի դիվերսիֆիկացված պորտֆելով առաջատար ընկերություններից մեկը, որի գործունեության ոլորտները ներառում է նաև նավթամթերքի մեծածախ և մանրածախ վաճառքը, ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում էներգետիկ ոլորտում ռազմավարական հնարավորությունները ուսումնասիրելու նպատակով։

Հուշագիրը սահմանում է Emarat և SIL Capital ընկերությունների միջև համագործակցության շրջանակը՝ նպատակ ունենալով ուսումնասիրել Emarat-ի բրենդի ներքո հանդես եկող ավտոմոբիլային և արդյունաբերական քսայուղերի տարածման հնարավորությունը Հայաստանում։ Կողմերը համագործակցաբար կաշխատեն սահմանել գործակցության համակողմանի շրջանակը՝ ապահովելով, որ փոխգործակցության բոլոր ասպեկտները համապատասխանեն որակի ու նորարարության ընդհանուր հանձնառությանը։ 

Քսայուղերի ոլորտից բացի, համաձայնագրով նախատեսվում է նաև  ուսումնասիրել միջազգային աճի հնարավորությունները, որտեղ շեշտադրվում է գործառնական գերազանցությունը, հայաստանյան ու միջազգային հաճախորդների համար բացառիկ արժեքի ապահովումն ու ոլորտի լավագույն փորձի կիրառությունը։

Emarat-ի գործադիր տնօրեն Ն.Գ. Ալի Խալիֆա Ալ Շամսին, ընդգծելով համագործակցության կարևորությունը, նշել է. «Մենք ոգևորված ենք SIL Capital-ի հետ համատեղ հնարավորություններն ուսումնասիրելու համար, քանի որ այն ընկերություն է, որը կիսում է որակի և նորարարության մեր տեսլականը։ Միասին մենք ձգտում ենք հայաստանյան սպառողներին և բիզնեսներին արժեքահեն լուծումներ առաջարկել»։

SIL Capital-ի գործադիր տնօրեն Էլիզաբեթ Մովսիսյանը հավելել է.
«Ուրախ ենք նոր համագործակցություն սկսել Emarat Petroleum-ի հետ։ Վստահ ենք, որ այս հուշագիրը նոր հնարավորություններ կստեղծի և կնպաստի երկու ընկերությունների աճին՝ ամրապնդելով մեր գործընկերային կապերը»։

Այս գործընկերությունը ոչ միայն ընդլայնում է ԱՄԷ-ի և Հայաստանի միջև առևտրային կապերը, այլև փաստում երկու ընկերությունների՝ էներգետիկ կայուն գործունեության և շուկայի զարգացման հանձնառությունը։

Emarat-ի մասին․

Emirates General Petroleum Corporation (Emarat)-ը ԱՄԷ-ի առաջատար էներգետիկ մատակարարներից է, որը հիմնադրվել է 1980 թվականին՝ երկրի աճող էներգետիկ պահանջարկը բավարարելու համար։ Emarat-ը գործում է սպասարկման կայանների լայնածավալ ցանցով ԱՄԷ-ում՝ տրամադրելով որակյալ վառելիք, մանրածախ առևտրի և ավտոմոբիլային ծառայություններ, ինչպես նաև առաջարկելով առևտրային վառելիքի, բնական գազի և քսայուղերի ամբողջական տեսականի։

SIL CAPITAL–ի մասին․

SIL Capital ՍՊԸ-ն Հայաստանի տնտեսության զարգացման գործում առաջատար դիրք զբաղեցնող ընկերություն է։ Այն ներգրավված է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող տասից ավելի ընկերությունների ռազմավարական կառավարման մեջ:

SIL Capital–ը հիմնադրվել է 2012 թ. Սուքիասյան ընտանիքի կողմից` նպատակ ունենալով ռազմավարական աջակցություն ցուցաբերել ձեռնարկություններին: Այդ ժամանակից ի վեր ընկերությունը մեծացել և դիվերսիֆիկացրել է իր գործունեությունը՝ ներառելով ֆինանսական, ավիացիայի, ոսկյա իրերի արտադրության, նավթամթերքի վերամշակման և վաճառքի ոլորտները։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

9 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

10 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

12 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

13 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

13 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

13 hours ago