Լրահոս 24/7
30.06.2023

Օտարերկրացի բեռնափոխադրողներ խուսափում են հարկեր վճարելուց

Օտարերկրացի բեռնափոխադրողներ խուսափում են հարկեր վճարելուց

Շուկայում, այլ երկրների որոշ բեռնափոխադրողների համեմատ, առաջացել են ոչ հավասար պայմաններ, ինչի հետևանքով ՀՀ բեռնափոխադրողները չեն կարողանում մրցակցել և աստիճանաբար դուրս են մղվում բեռնափոխադրման շուկայից. այս մասին ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը հունիսի 30-ին տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ:

Պատգամավորի նախաձեռնած քննարկմանը մասնակցել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, նույն հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, տնտեսվարողներ և բեռնափոխադրողներ:

Ներկայացնելով ոլորտում տիրող իրավիճակը` Արմեն Խաչատրյանը փաստել է, որ վերջին շրջանում հայ բեռնափոխադրողները խնդիրների առջև են կանգնել:

Բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները հանգամանալի ներկայացրել են առկա խնդիրները: Ըստ նրանց` օգտագործելով հարևան երկրներից մեկի համարանիշերը` որոշ օտարերկրացի բեռնափոխադրողներ խուսափում են հարկեր վճարելուց, որի պատճառով նրանք ապրանքները ներկրում կամ արտահանում են առավել էժան գներով, ինչպես նաև զբաղվում են դիզվառելիքի ապօրինի վաճառքով:

Հայ բեռնափոխադրողների հավաստմամբ` իրենք պարտաճանաչ վճարում են բոլոր հարկերը:ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը պարզաբանումներ է ներկայացրել մի շարք խնդիրների վերաբերյալ: Ըստ նրա` Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական համաձայնագրով երկուստեք ազատականացված են բեռնափոխադրումները: 2019 թվականից հայկական համարանիշով բեռնափոխադրողներն ազատված են ճանապարհային հարկ վճարելուց: Փոխնախարարի հավաստմամբ` գործում է ազատականացված ռեժիմ:

Արձանագրելով բարձրացված խնդիրները` Արմեն Խաչատրյանը շեշտադրել է բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների միջև հավասար մրցակցային պայմանների ստեղծման անհրաժեշտությունը: Նա նաև ընդգծել է բեռնափոխադրումների նկատմամբ հսկողության բարձրացման կարևորությունը:

Նշվել է, որ հարցի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն` մինչև համապատասխան լուծումներ գտնելը:

Լրահոս
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու