Վենեսուելայի ԱԺ նախագահ Խորխե Ռոդրիգեսը և ԱՄՆ ԱԱԽ արևմտյան կիսագնդի հարցերով ավագ տնօրեն Խուան Գոնսալեսը հանդիպել են Կատարի մայրաքաղաքում՝ քննարկելու հանրապետությունում տիրող իրավիճակը։
Այս մասին ուրբաթ հայտնել է իսպանական El País թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրա խոսքով՝ գաղտնի հանդիպումը տեղի է ունեցել երեք շաբաթ առաջ՝ Դոհայում, առանց միջնորդների կամ երրորդ անձանց ներկայության։ Ռոդրիգեսն ու Գոնսալեսը քննարկել են բանտարկյալների ազատ արձակումը և Վենեսուելայում քաղաքական կյանքի նորմալացման անհրաժեշտությունը։














