Արցախ
30.06.2023

Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախից ՀՀ տեղափոխել զոհված 2 զինծառայողների մարմինները

Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախից ՀՀ տեղափոխել զոհված 2 զինծառայողների մարմինները

Ադրբեջանը խոչընդոտում է հունիսի 28-ի սադրանքի հետևանքով զոհված ժամկետային զինծառայողներ Երվանդ Թադևոսյանի և Սամվել Թորոսյանի մարմինների տեղափոխումն Արցախից Հայաստան:

Այս մասին հայտարարել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Արցախի Հանրապետության խորհրդարան 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի աշխատանքների ամփոփման ժամանակ:

Երվանդ Թադևոսյանի ընտանիքը Քաշաթաղից է: 44-օրյա պատերազմից հետո հանգամանքների բերումով, ապրում են Վեդիում։ Ստեփանակերտում ապրող Սամվել Թորոսյանի հարազատներն էլ ցանկություն են հայտնել որդուն հուղարկավորել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Ադրբեջանը, սակայն, շահարկում է չեղած հանգամանք՝ պնդելով, թե իբր զինծառայողները Հայաստանի զինուժից են:

«ՀՀ մի քաղաքացի չկա Արցախյան պաշտպանության բանակում ծառայող: Զոհվածը ոչ թե ՀՀ քաղաքացի է, գիտեք ով է, հայրն աշխատում էր փրկարար ծառայությունում, հիմա տեղահանված է, ապրում էին Քաշաթաղի շրջանում:

Հուղարկավորումը խնդրել են կատարել այդ տարածքում: Ադրբեջանը որքան էլ ցույց տա, որ ՀՀ քաղաքացի է, այդպիսի բան չկա:

Միջազգային հարթակում փորձելու են քաղաքականացնել, բայց մենք պարտավոր ենք հարգել այդ ընտանիքի ցանկությունը»,-ասել է Արցախի նախագահը:

Հիշեցնենք՝ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ էին բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Սադրանքի հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է