Լրահոս 24/7

Ռուստամ Բադասյանը Դիլիջանում մասնակցել է հայ-վրացական համատեղ աշխատաժողովին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հունիսի 30-ին Դիլիջանում մասնակցել է հայ-վրացական համատեղ աշխատաժողովին:

Համատեղ աշխատաժողովին վրացական կողմից մասնակցել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են նաև Վրաստանի եկամուտների ծառայության պետ Լևան Կակավան, Վրաստանի ազգային բանկի նախագահի տեղակալը և այլ պաշտոնատար անձինք:

Հայկական կողմից աշխատաժողովին մասնակցել են նաև ՀՀ ֆինանսերի նախարար Վահե Հովհաննիսյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և այլ ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի ընթացքում երկու երկրների մասնակից գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել շնորհանդեսներով, քննարկումներ են ծավալվել տարածաշրջանային ընթացիկ մարտահրավերներին, մակրոտնտեսական քաղաքականությանը, հարկային և մաքսային քաղաքականությանն ու վարչարարությանն առնչվող հարցերի շուրջ:

ՀՀ ՊԵԿ նախագահը գործընկերոջ՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ կարևորել է երկու երկրների միջև փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել գործուն քայլեր ձեռնարկել՝ մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու և փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությամբ:

Աշխատաժողովի ավարտին ստորագրվել է ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև «Տեխնիկական համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը:

Հուշագրով նախատեսվում է համագործակցության ակտիվացում և փորձի փոխանակում բյուջետավորման, մակրոտնտեսական, հարկային և մաքսային քաղաքականությունների, շահումով խաղերի կարգավորման և կողմերի միջև փոխհամաձայնեցված այլ ոլորտներում:

Թիվ 1

Recent Posts

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

7 minutes ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

24 minutes ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

37 minutes ago

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

1 hour ago

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

1 hour ago

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

2 hours ago