Լրահոս 24/7

Սերտացող կապերի լավագույն դրսևորումն է Կանադայի դեսպանության մոտալուտ բացումը Երևանում. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ Կանադայի օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ։

Մեր երկու երկրների բարեկամական հարաբերությունները մշտապես հիմնված են եղել ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա։

Վերջին տարիներին դրանք առավել մեծ զարգացում են ապրել Հայաստանի՝ կայացող ժողովրդավարությանն աջակցելու՝ Կանադայի հանձնառության և ջանքերի արդյունքում։

Սերտացող կապերի լավագույն դրսևորումն է Կանադայի դեսպանության մոտալուտ բացումը Երևանում, որը վստահաբար նոր ազդակ կհանդիսանա տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության խորացման համար։

Արդյունավետ է ընթանում նաև Հայաստանի և Կանադայի համագործակցությունը բազմակողմ հարթակներում։ Կանադան, որպես միջազգային իրավունքի և իրավակարգի ամրապնդման ջատագով, իր ջանքերն է ներդնում նաև Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ։

Կրկին շնորհավորում եմ Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին ազգային օրվա կապակցությամբ և այս տոնական առիթով մաղթում բարօրություն և շարունակական առաջընթաց»:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

29 minutes ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

2 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

2 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

3 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

3 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

3 hours ago