Հասարակություն

Ոստիկանություն է բերման ենթարկվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին

Հունիսի 29-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Տավուշի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ոսկեվան-Բաղանիս ավտոճանապարհով ընթացող Mercedes մակնիշի ավտոմեքենայում կասկածելի անձինք կան և ավտոմեքենայի մեջ հնարավոր է զենք-զինամթերք լինի: Տեղում օպերատիվ խումբը մեկնել է նշված վայր և կանգնեցրել մեքենան: Նշված ավտոմեքենայում հայտնաբերվել է կրփազենք, իսկ բեռնախցիկում՝ փայտե մահակ. ավտոմեքենան, վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին:

Նշվում է, որ ուղևորներից մեկը եղել է Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Տրդատ Խաչատրյանը, որը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է: Տ. Խաչատրյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է «Կեղի գոլդ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:

 Դեպքի փաստով Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում նյութեր են նախապատրաստվել և այդ փաստաթղթերով Տ. Խաչատրյանը, Mercedes-ի վարորդը՝ Երևանի բնակիչ 42-ամյա Արմեն Մրտեյանը, և մյուս ուղևորը՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Նարեկ Բաբայանը, ներկայացվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

11 hours ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

11 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

11 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

11 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

12 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

12 hours ago