«Սա քայլ է վրաց ժողովրդի դեմ». այսպես են մեկնաբանել Վրաստանի իշխանությունները Georgian Airways-ի և նրա ղեկավարության դեմ պատժամիջոցներ կիրառելու Ուկրաինայի որոշումը։
«Սա միակ կոշտ և անարդար որոշումը չէ վրաց ժողովրդի դեմ այն համերաշխության ֆոնին, որը մենք ցուցաբերում ենք Ուկրաինայի նկատմամբ»,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Georgian Airways-ի դեմ պատժամիջոցների կիրառումը քաղաքական և անարդար որոշում է»,-, ասել է ընկերության ղեկավար Թամազ Գաիաշվիլին։
«Կարծում եմ, որ իմ կամ «Georgian Airways»-ի ընդգրկումը պատժամիջոցային ավիաընկերությունների ցանկում անհեթեթ է և անարդար: Թռիչքները դեպի Ռուսաստանի Դաշնություն ավիաընկերություններն իրականացնում են Թուրքիայից, արաբական երկրներից, Իսրայելից, Հայաստանից, Ադրբեջանից, ամբողջ Ասիայից և Կենտրոնական Ասիայից, բայց նրանց նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվում»,- ասել է Գաիաշվիլին։
Միաժամանակ նա հույս է հայտնել, որ Վրաստանի կառավարությունն անհապաղ և նմանատիպ պատասխան կտա Ուկրաինային՝ ի պատասխան պատժամիջոցների սահմանման։
Հիշեցնենք, որ Ուկրաինան պատժամիջոցներ է կիրառել վրացական Georgian Airways ավիաընկերության և նրա տնօրեն Թամազ Գաիաշվիլու դեմ: Ուկրաինայի նախագահի համապատասխան հրամանագիրն արդեն ուժի մեջ է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Համաձայն «Կառավարության…
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախազգուշացրել է Կիևում առկա դժվարությունների մասին՝ խաղաղության համաձայնագրերի հասնելու…
Շատ քչերը հասկացան, թե քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ինչու՞ հրապարակայնացրեց,…
Երևանը Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ կունենա։…
«ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը»,- հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով,…
https://youtube.com/watch?v=Fpq-BBNdjvI&si=XplBDXK1mjmMmCnZ