Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան Գերմանիայի կառավարությանը հորդորել է չհակազդել ՆԱՏՕ-ին իր երկրի անդամակցությանը, ինչը, ըստ նրա, ժամանակին արել է նախկին կանցլեր Անգելա Մերկելը։
«Իմ ուղերձը պարզ է. մի՛ կրկնեք այն սխալը, որը կանցլեր Մերկելը թույլ տվեց 2008 թվականին Բուխարեստում, երբ նա դեմ էր ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում որևէ առաջընթացի», – Welt am Sonntag թերթին ասել է Կուլեբան:
Նրա խոսքով՝ Մերկելի գործողությունները, մասնավորապես, նպաստել են Ղրիմի միավորմանը Ռուսաստանին։
Ուկրաինացի նախարարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի ղեկավարների սխալն այն է, որ նրանք դաշինքին Ուկրաինայի անդամակցությունը համարում են «նոր պատերազմի ուղի»։
«Դա իրականում խաղաղության ճանապարհ է»,- ասել է նա։
Հուլիսի 11-12-ը Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին Կիևն ակտիվացրել է ջանքերը՝ կապված դաշինքին միանալու հավակնությունների հետ։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ Կիևն ակնկալում է այս գագաթնաժողովում պարզեցված ընթացակարգով կազմակերպությանն անդամակցելու հրավեր ստանալ։ Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ավելի վաղ հայտարարել էր, որ ռազմական գործողությունների ժամանակ Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին անհնար է, և անդամ երկրները և Կիևը դա հասկանում են։
«Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ում եւ Իսրայելում հաղթում է ուժեղ աջական առաջնորդը, ձախ խորքային պետությունն օգտագործում…
Մարտի 20-ին Երևանում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց…
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…
Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…