Հասարակություն

Իրանը որոշել է իր նոր դեսպանին Ստոկհոլմ չուղարկել. պատճառը Ղուրանի հրապարակավ այրումն է

Իրանը, չնայած վարչական ընթացակարգերի ավարտին, որոշել է իր նոր դեսպանին Ստոկհոլմ չուղարկել՝ Կուրբան բայրամի օրն այդ քաղաքում մզկիթի մոտ Ղուրանի այրման սկանդալային ակցիայից հետո։ Այս մասին կիրակի հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Երեկ մենք մանրամասն զրույց ունեցանք Շվեդիայում մեր երկրի նոր դեսպան պարոն Հոջաթուլլա Ֆագանիի հետ, որը զեկույց ներկայացրեց դիվանագիտական առաքելության ներկա վիճակի մասին: Չնայած բոլոր վարչական ընթացակարգերի ավարտին, Իրանի դեսպանին Շվեդիա ուղարկելու գործընթացը ներկայումս կասեցված է», – Twitter-ում գրել է Իրանի արտգործնախարարը։

Աբդոլլահիանն ընդգծել է, որ այս որոշումը կայացրել է Ստոկհոլմում Ղուրանի այրման ակցիայից հետո. ակցիան իրականացվել է իրավապահ ուժերի թույլտվությամբ։

Մուսուլմանների համար սուրբ գրքի օրինակի այրման միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի Ստոկհոլմի կենտրոնում գտնվող Մեդբորջարպլացեն հրապարակում։ Իրաքից 37-ամյա ներգաղթյալ Սալվան Մոմիկան պոկել է Ղուրանի էջերը և այրել դրանք:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

11 hours ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

11 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

11 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

12 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

12 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

12 hours ago