Հասարակություն

Այս տարի գրադարանները համալրվել են ավելի քան 12.5 հազար գրականությամբ

Երևանի համայնքային գրադարանները համալրվում են նոր գրականությամբ: Այս տարի 482 անուն 12632 կտոր գիրք է ձեռք բերվել:

«Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեում «Գրադարանների համար անհրաժեշտ գույքի ձեռքբերում» ծրագրով նախատեսվել է կրկնակի՝ 40 մլն դրամ»,-նշում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Հայ և արտասահմանյան դասական գործերի նոր հրատարակություններ, մասնագիտական ու մանկական գունեղ գրականություն, նաև ժամանակակից հեղինակների ամենապահանջված գրքերն արդեն գրադարարններում են: Գրքերն ընտրվել են՝ հաշվի առնելով ընթերցողների պահանջմունքը:

Սերնդեսերունդ, ձեռքից ձեռք փոխանցվող գրադարանային գրքերն ունեն տասնամյակների, երբեն նաև հարյուրամյա կենսագրություն: Դրանք, իհարկե, պարբերաբար վերականգնվում են: Սակայն գրադարանների զարգացման համար նոր գրքերն անհրաժեշտություն են:

Գրքային ֆոնդը թարմացվել է երևանյան հինգ հրատարակչությունների աշխատանքներով: Երևանի քաղաքապետարանը, գրադարանների համալրման գործընթացին զուգահեռ, իրականացնում է նաև գրադարանների արդիականացման համալիր ծրագիր, որը կբարելավի բնակչությանը մատուցվող գրադարանային-տեղեկատվական ծառայությունների որակը:

«Մասնավորապես, ներկայում իրականացվում են ծրագրեր՝ համայնքային գրադարանները «ԷԼԳՐԱԴ» էլեկտրոնային կառավարման համակարգում ներառելու, գրադարաններում տեղեկատվական, մշակութային, կրթական պահանջարկ ունեցող լրացուցիչ ծառայությունների մատուցման հնարավորություններ ստեղծելու նպատակով»,- ասում է Ավինյանը:

Այսօր քաղաքապետարանն աշխատում է նոր ու հետաքրքիր մի շարք այլ նախագծերի շուրջ, որոնք կնպաստեն գրադարանների զարգացմանը: Քաղաքային այս յուրօրինակ անկյունները կդառնան մշակութային կարևոր խաչմերուկ:

Թիվ 1

Recent Posts

Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է

Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է և աստղագիտական գարնան սկիզբը։ Վաղվանից սկսած մինչև սեպտեմբերի 22-ը ցերեկվա…

4 minutes ago

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի ԱՄՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Համաձայն «Կառավարության…

19 minutes ago

Ուկրաինայի սահամանդրությունը խանգարում է խաղաղության համաձայնագրին․ Շոյգու

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախազգուշացրել է Կիևում առկա դժվարությունների մասին՝ խաղաղության համաձայնագրերի հասնելու…

31 minutes ago

Աղմուկը «կերավ» Արցախը. Հայաստանի մարտահրավերը

Շատ քչերը հասկացան, թե քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ինչու՞ հրապարակայնացրեց,…

44 minutes ago

ՀՀ-ն ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ կունենա

Երևանը Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ կունենա։…

55 minutes ago

ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը. Գրիգորյան

«ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը»,- հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով,…

1 hour ago