Իրանի փոխարտգործնախարար Ռեզա Նաջաֆին մեկնել է Բաքու։
Fars գործակալության փոխանցմամբ՝ Նաջաֆին գլխավորել է Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունը, որը բարձրագույն փորձագետների մակարդակով մասնակցելու է Չմիավորման շարժման անդամ երկրների ներկայացուցիչների համաժողովին։
Համաժողովը կանցկացվի Բաքվում երկուշաբթի և երեքշաբթի (հուլիսի 3-4): Չորեքշաբթի և հինգշաբթի (հուլիսի 5-6) Բաքվում կկայանա Շարժման անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը: