Facebook
19.09.2019

Վերադառնում եմ դատավարության հրապարակայնությունը ապահովելու իմ խոստմանը․ Հովհաննես Գալստյան

Վերադառնում եմ դատավարության հրապարակայնությունը ապահովելու իմ խոստմանը․ Հովհաննես Գալստյան

Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կինոկենտրոն կոչվող ազգային աղետը, ուզում էի գրել ԳՈՄԸ, հաշվի առնելով տարածքում պարբերաբար որոճացող կովերին, բայց մտածեցի կովերին չնեղացնեմ, որի միակ առաքելությունը ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ արդյունավետ տնօրինումն է՝ այսինքն, քաղաքացիներին ու պետությանը իրենց տված գումարների դիմաց որակյալ ֆիլմեր հանձնելը, որոշել է չհամակերպվել առաջին ատյանի դատարանի կողմից «Տատիկիս վարսերը» ֆիլմի դատավարությունը կասեցնելու իր ողորմելի խնդրագրի մերժման հետ ու նոր դիմում է ուղարկել Վճռաբեկ դատարան:

Այս քայլով կինոկենտրոնի ղեկ.կազմը բացել է իմ ձեռքերը ու ես վերադառնում եմ դատավարության հրապարակայնությունը ապահովելու իմ խոստմանը:

Մոտ 2,5 տարի ապօրինաբար պետական կառույցի՝ ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար հանդիսանալով (հակասում է կառավարության որոշմանը), իրեն իր պես թշվառների ոհմակով շրջապատելով, ավելի քան 2 միլիարդ դրամ պետությունից գումար ստանալով ու դրա դիմաց գոնե ՄԵԿ ՈՐԱԿՅԱԼ ՖԻԼՄ հանրությանը չհանձնելով, էս թշվառականները որոշել են պատմության մեջ իրենց անունը թողնել որպես ֆիլմ փակող, կինոռեժիսորի դեմ զրպարտություն տարածող, արվեստագետի դեմ դանոս գրող ողորմելի սրիկաներ, ինչին էլ հասել են:

***
Ինձ, անկեղծ ասած, մեկ է ինչ որոշում կկայացնի պատվարժան Վերաքննիչ Դատարանը, ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ «Տատիկիս վարսերը» ֆիլմի դատական գործերը կանցնեն ներհայաստանյան դատական ատյաններով, որպեսզի մենք մտնենք միջազգային արբիտրաժ:

Դուք, քստմնելի սողուններ, երկու տարի զրկել եք անկախ ֆիլմարտադրողին գործունեություն ծավալելու հնարավորությունից, սնանկության եզրին եք հասցրել անկախ կինոընկերությանը, բարոյական վնաս եք հասցրել իմ ընկերությանը, էական վնաս եք հասցրել իմ առողջությանը, նյութական վնաս եք հասցրել իմ միջազգային գործընկերներին ու եթե Հայաստանի ներսում ձեր ղեկավարները դեռ տանում են ձեր թշվառ գոյությունը ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ կարգավիճակում, ուրեմն ձեր մամաները լացելու են միջազգային արդարադատության միջամտությամբ: Չկասկածե՛ք:

Ես նաև չեմ թաքցնում, որ ձեր ողորմելի կերպարները մխելու եմ իմ ֆիլմերում, որպես դաս ապագա սերունդներին, որ անհնար է ծածուկ սողուն լինել ու որ սողուն լինելը ցավոտ է: Դուք գնացեք կրծելու ձեր թղթերը, լափելու հարկատուների գումարները, ես գնացի իմ աշխատանքին՝ նկարելու, մոնտաժելու, ցուցադրելու:
Vive le Cinema

Լրահոս
Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ արհեստական բանականության ենթակառուցվածքների հաբ. Bloomberg
15:20
Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ արհեստական բանականության ենթակառուցվածքների հաբ. Bloomberg
Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի.  Պապոյան
15:02
Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի. Պապոյան
Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ
14:33
Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ
Միջին նորոգում՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում
14:21
Միջին նորոգում՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում
Իրանը սպառնում է փոխել պատերազմի աշխարհագրությունը
14:07
Իրանը սպառնում է փոխել պատերազմի աշխարհագրությունը
Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին
13:53
Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը աներևակայելի ողբերգության պայմաններում վերապրածներ են. Շիֆ
13:40
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը աներևակայելի ողբերգության պայմաններում վերապրածներ են. Շիֆ
Քանի դեռ ՀՀ վարչապետի աշխատավարձը 300 հազար դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. Չախոյան
13:25
Քանի դեռ ՀՀ վարչապետի աշխատավարձը 300 հազար դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. Չախոյան
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները
13:08
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ Կոբախիձե
12:55
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ Կոբախիձե
Շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրացել. Տարոն Չախոյան
12:40
Շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրացել. Տարոն Չախոյան
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
12:27
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
12:17
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
12:06
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ
11:54
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ