Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ձգտում են վերականգնել հարավում և արևելքում կորցրած բոլոր տարածքները։ Սակայն, ըստ նրա, պատերազմը կարելի է ավարտված համարել միայն այն դեպքում, եթե Ղրիմը վերադառնա Ուկրաինայի կազմ։ Այս կարծիքը նա հայտնել է CNN-ին տված հարցազրույցում։
«Մենք չենք կարող պատկերացնել Ուկրաինան առանց Ղրիմի, և քանի դեռ Ղրիմը գտնվում է ռուսական օկուպացիայի տակ, դա նշանակում է միայն մեկ բան՝ պատերազմը դեռ չի ավարտվել»,- ասել է Զելենսկին։
Պատասխանելով CNN-ի հարցին, թե հնարավո՞ր է սցենար, որով Ուկրաինան կարող է թողնել Ղրիմը, պետության ղեկավարն ասել է. «Այդ դեպքում դա հաղթանակ չի լինի»։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն ավարտվել են 2022 թվականի մայիսին։ Նույն թվականի հոկտեմբերին Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով բացառվում է Ռուսաստանի հետ հետագա բանակցությունների հնարավորությունը, քանի դեռ այդ երկրի նախագահը Վլադիմիր Պուտինն է։ Ուկրաինայի նախագահը բազմիցս ընդգծել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների վերսկսումը հնարավոր է միայն այն պայմանով, որ Ռուսաստանը համաձայնի դուրս բերել իր զորքերը։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ։ Դրանց համաձայն,…
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպական և Եվրասիական գործերի բյուրոյի ղեկավար Լուի Բոնոն X -ի իր միկրոբլոգում գրառում…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ Հայաստան-Ադրբեջան փաստաթուղթը Բաքուն չի ստորագրում,…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Բոլորը…
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…
https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU