Լրահոս 24/7
03.07.2023

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրանի դեսպանի հետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրանի դեսպանի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Նախագահ Խաչատուրյանը, ողջունելով հյուրին, շնորհակալություն է հայտնել դիվանագիտական ծառայության ընթացքում հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում դեսպան Զոհուրիի ներդրած ջանքերի համար:

«Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Ձեր կատարած աշխատանքի, մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում Ձեր անձնական ջանքերի ներդրման համար: Այնպես ստացվեց, որ Ձեր աշխատանքային գործունեության փուլում Դուք Հայաստանում եք եղել մեր նորանկախ պատմության ամենադժվարին ժամանակաշրջաններից մեկի ընթացքում և մենք զգացել ենք և՛ Ձեր, և՛ Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը:

Դուք ևս հասկանում եք, թե ինչ է նշանակում աջակցությունն այն երկրների համար, որոնք այդ ժամանակաշրջանում օգնության, աջակցության կարիք ունեն:

Վստահ եմ, որ Ձեր հետագա գործունեության ընթացքում կշարունակեք անել հնարավորը՝ մեր երկու երկրների հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար»,- նշել է նախագահը և հաջողություններ մաղթել դեսպանին դիվանագիտական ծառայության ընթացքումԴեսպան Զոհուրին շնորհակալություն է հայտնել նախագահ Խաչատուրյանին ընդունելության համար և նշել.

«Իրանի և Հայաստանի հարաբերությունները գալիս են խոր անցյալից և, անշուշտ, բոլոր ոլորտներում այսօր բարձր մակարդակ ունենք գրանցած: Կատարված աշխատանքը, ինչպես նաև երկկողմ համագործակցությունը ձևավորված է շատ բարձր մակարդակի վրա: Հուսով եմ՝ ապագայում ևս մենք ականատես կլինենք այդ հարաբերությունների առավել զարգացմանը»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-իրանական բազմաշերտ համագործության շարունակական զարգացման հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է կատարվել էներգետիկայի, բնապահպանության, ենթակառուցվածքների, ոլորտներում ներկայումս առկա սերտ համագործակցությանն ու նշված ոլորտներում նոր համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին:

Առանձնահատուկ շեշտվել է գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության խթանման անհրաժեշտությունը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Իրանի միջև առկա առևտրատնտեսական, քաղաքական ու մշակութային սերտ փոխգործակցության առավել սերտացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության ընդլայնման հեռանկարների վերաբերյալ:

Երկուստեք ընդգծվել է Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման և տարածաշրջանի երկրների համար վերջինիս նշանակության կարևորությունը:

Լրահոս
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու