Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատգամավորների հարցերին պատասխանելիս հայտարարել է, թե իր վրա կարող է մի ճնշում լինել՝ ժողովրդի ճնշումը։
«Ուրիշ ճնշում չկա և չի էլ կարող լինել՝ ո՛չ գերտերությունների, ո՛չ Հայաստանի իշխանությունների, ո՛չ քաղաքական խմբերի, ո՛չ քաղաքական անձանց, ո՛չ որևէ մեկի կողմից»,-ասել է նա։
Միաժամանակ Հարությունյանը նշել է․ «Ճնշում կարող է լինել մի դեպքում, եթե լինի ժողովրդի կողմից ճնշում։ Պետք է աշխատենք, որ հասարակությունը հասկանա, որ եթե 10 օր հետո շաքարավազ չլինի, շուկայի աշխատող կանայք չգան ասեն՝ բա էս վերջը ի՞նչ է լինելու։ Ժողովո՛ւրդ, մենք պետք է որոշում կայացնենք․ մեզ համար գլխավոր նպատակը շաքարավազ ունենա՞լն է, «Կոկա կոլա» խմե՞լն է, գարեջուր ունենա՞լն է, թե՞ իրականում մեր նպատակին հասնելը։
Եթե մեր նպատակին հասնելն է, այո՛, պետք է կրենք զրկանքներ։ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի հասարակությանը պառակտի։ Վերջը լավ է լինելու, համոզված եղեք»։
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…
ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…
Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…
Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…