Հայաստան
19.09.2019

Ձերբակալվել է «Վանաձոր» ՔԿՀ նախկին պետը

Ձերբակալվել է «Վանաձոր» ՔԿՀ նախկին պետը

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 23.02.2018-ից մինչև 07.08.2019-ը ՀՀ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Հ-ն:

Քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա. Հ-ն «Վանաձոր» ՔԿՀ պետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում նույն քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների և կալանավորված անձանց շրջանում հեղինակություն վայելող դատապարտյալի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, իսկ առանձին դեպքերում՝ անգործություն դրսևորելու համար, մասնավորապես՝ նշված դատապարտյալի և նրա «հովանավորության» տակ գտնվող այլ դատապարտյալների խցերի դռները սահմանված կարգի խախտմամբ բաց թողնելու, պատժի կրման ընթացքում արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսների և այլ տեխնիկական սարքերի օգտագործումն ու չնախատեսված ժամերի սնունդ և այլ իրեր սահմանված կարգի խախտմամբ քրեակատարողական հիմնարկ մտցնելը թույլատրելու համար նրանից պահանջել է խոշոր չափերի կաշառք:

Հնարավոր բացահայտման խոչընդոտները վերացնելու նպատակով Ա. Հ-ն պայմանավորվածություն է ձեռք բերել ընկերոջ՝ Ս. Գ.-ի հետ, ով Վանաձոր քաղաքի բնակչից 2019-ի գարնանը Տաշիր քաղաքում գտնվող իր ատամնաբուժական կլինիկայում անձամբ ստացել և ՔԿՀ պետին է փոխանցել դատապարտյալի կողմից որպես կաշառք տրված խոշոր չափերի՝ 725.740 ՀՀ դրամին համարժեք, ընդհանուր 1500 ԱՄՆ դոլար գումարը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է` առերևույթ հանցագործության մյուս դեպքերը և դրանք կատարած անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:

Լրահոս
Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ արհեստական բանականության ենթակառուցվածքների հաբ. Bloomberg
15:20
Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ արհեստական բանականության ենթակառուցվածքների հաբ. Bloomberg
Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի.  Պապոյան
15:02
Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի. Պապոյան
Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ
14:33
Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ
Միջին նորոգում՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում
14:21
Միջին նորոգում՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում
Իրանը սպառնում է փոխել պատերազմի աշխարհագրությունը
14:07
Իրանը սպառնում է փոխել պատերազմի աշխարհագրությունը
Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին
13:53
Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը աներևակայելի ողբերգության պայմաններում վերապրածներ են. Շիֆ
13:40
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը աներևակայելի ողբերգության պայմաններում վերապրածներ են. Շիֆ
Քանի դեռ ՀՀ վարչապետի աշխատավարձը 300 հազար դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. Չախոյան
13:25
Քանի դեռ ՀՀ վարչապետի աշխատավարձը 300 հազար դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. Չախոյան
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները
13:08
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ Կոբախիձե
12:55
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ Կոբախիձե
Շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրացել. Տարոն Չախոյան
12:40
Շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրացել. Տարոն Չախոյան
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
12:27
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
12:17
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
12:06
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ
11:54
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ