Նոր Մոսկվայում երկու անօդաչու թռչող սարք է խոցվել։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են արտակարգ ծառայություններից։
Տուժածների և ավերածությունների մասին չի հաղորդվում։
Նշենք՝ որոշ ավիաչվերթներ, որ պետք է վայրէջք կատարեին մայրաքաղաքի «Վնուկովո» օդանավակայանում, փոխադրվել են այլ օդանավակայաններ։
Օդանավակայանը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ տեխնիկական պատճառներով սահմանափակումներ են մտցվել։














