Լրահոս 24/7
04.07.2023

Խոսում են հայերիս շրջանում, իբր, թյուրքական ծագման ազգանունների մասին

Բաքվի բռնապետի քարոզչամեքենան հերթական տխմար նյութն է տարածել հայերիս շրջանում, իբր, թյուրքական ծագման ազգանունների մասին, որի հիման վրա հեռուն գնացող «եզրակացություններ» են արվում։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Այն, որ նման ազգանուններ կան և, որ դրանք հիմնականում Օսմանյան կայսրությունում թուրքախոսների համար դժվար ընկալելի և արտաբերելի հայկական անուններն անձնագրավորման ընթացքում տվյալ անձի կամ ընտանիքի մասնագիտության թուրքերեն անվանումներով փոխարինելու հետևանք են, անժխտելի է։

Դրանցից են, դիցուք, Դեմիրճյան (demirci «դարբին, երկաթագործ»), հայերեն տարբերակը՝ Դարբինյան, Բոյաջյան (boyacı «ներկարար»), հայերեն տարբերակը՝ Ներկարարյան, Բարդակչյան (bardakcı «բրուտ»), հայերեն տարբերակը՝ Բրուտյան և այլն։

Սակայն Բաքվի տգետ քարոզիչները, ոչ ավել, ոչ պակաս, ադրբեջանական ծագման են համարում, օրինակ՝ Սարգսյան կամ Շահնազարյան ազգանունները, որոնցից առաջինն ունի լատինական (Sergius), իսկ երկրորդը՝ պարսկա-արաբական (պրսկ. شاه [šāh] «թագավոր, արքա, շահ», արաբ. نظر [nazar] «հայացք») արմատներ։

Բազմիցս եմ նշել, որ մեզ պարտադրված հիբրիդային պատերազմում այս տգետներին պարտվելն ամոթալի է, և ամոթի այդ խարանը կարող է մաքրվել միայն հաղթանակով»։

Լրահոս
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27

Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55

Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41

Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12

Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25

Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47

Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33

Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09

«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57

Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43

Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28

ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56