Լրահոս 24/7
04.07.2023

Չեչնիայում դաժան ծեծի են ենթարկվել «Նովայա գազետա»-ի լրագրող Ելենա Միլաշինան և փաստաբան Ալեքսանդր Նեմովը

Դիմակավորված անհայտ անձինք կանգնեցել են Վլադիկավկազից Գրոզնի ուղևորվող տաքսին, որի մեջ գտնվող լրագրողին ու փաստաբանին դաժան ծեծի են ենթարկել, ոչնչացրել են լրագրողական տեխնիկան ու փաստաթղթերը։

Փաստաբանի պատմելով՝ նրանց սպառնացել են գնդակահարել, ատրճանակ են պահել գլխներին։ Հարձակվողները պահանջել են, որ նրանք հեռանան ու ոչինչ չգրեն։ Ալեքսանդր Նեմովը ոտքին դանակի հարված է ստացել, իսկ Ելենա Միլաշինան գլխուղեղային վնասվածք ունի, պարբերաբար կորցնում է գիտակցությունը, նրա ձեռքի մատները ջարդել են՝ պահանջելով արգելափակել հեռախոսը։

Նրանք գտնվում են Գրոզնիի հիվանդանոցում։ Այս մասին հաղորդում է «Ընդդեմ խոշտանգումների թիմը»։

«Նովայա գազետա»-ի խնդրանքով իրավիճակին միջամտել է Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։ Նա խոսել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ, ինչից հետո Կադիրովը կարգադրել է նրանց տեղափոխել Բեսլանի հիվանդանոց։

Միլաշինան և Նեմովը Չեչնիա էին գնացել Զարեմա Մուսաևայի դատավարությանը ներկա լինելու նպատակով, ում 2022-ի հունվարին Չեչնիայի հատուկ ծառայություններն առևանգել էին Նիժնի Նովգորոդից։ Նեմովը նրա փաստաբանն է։ Այսօր ակնկալվում է դատարանի վճռի հրապարակումը։

Լրահոս
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27

Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55

Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41

Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12

Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25

Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47

Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33

Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09

«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57

Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43

Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28

ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56