Գլխավոր
19.09.2019

Արդարության հաստատման ճանապարհին

Արդարության հաստատման ճանապարհին

Հայաստանյան ներքաղաքական կյանքում իրադարձությունները վերջին օրերին գլխապտույտ արագությամբ են զարգանում: Վարչապետի երեկվա ֆեյսբուքյան գրառումը մեծ աժիոտաժ է առաջացրել հանրության շրջանում: Փաստորեն, իշխանությունները վերջապես ընկալեցին հանրության կողմից եկող իմպուլսները և տրամադրությունները: Այո, վաղուց ժամանակն է, որ պատժվեն բոլոր հանցագործները, թալանչիները և կոռուպցիոներները:

Վերոգրյալը, օրինազանցներին պատժելուց բացի, ունի նաև շատ կարևոր մեկ այլ նշանակություն: Հայաստանյան հանրությունը տարիներ շարունակ կարևոր պահանջ է ունեցել և ներկայումս էլ ունի: Դա արդարության հաստատման պահանջն է:  Եվ եթե արդարությունը չի հաստատվում, ապա հանրության ընկալումներում մի բան կիսատ է մնում, հանրությունը իրեն բավարարված չի զգում: Դա ուղղակիորեն ենթադրելու է այն, որ կոնֆլիկտային այս իրավիճակը անընդհատ շարունակվելու է, որևէ լավ տեղ չի տանելու և չի բերելու հասարակական կայունության: Ասվածը իհարկե չի նշանակում, որ առանց դատ և դատաստանի բանտերը պետք է լեփ լեցուն լինեն: Բայց այն նախկին հանցավոր համակարգի հիմնական դերակատարները, որոնք, տարիներ շարունակ տիրելով կոռուպցիոն լծակներին, ուղղակիորեն ավերել են երկիրը, անտարակույս պետք է պատժվեն: Իսկ նրանց թիվը քիչ չէ: Եվ դա պետք է կատարվի օրենքի տառի խստագույն պահպանմամբ, որովհետև այս գործընթացը երկու կողմ ունեցող նիզակ է, և եթե անգամ ամենաչնչին իրավախախտումը լինի այս համատեքստում, ապա նախկին ռևանշիստական ուժերի ներկայացուցիչների ձեռքում ուղղակիորեն խաղաքարտեր կհայտնվեն:

Եվս մեկ կարևոր հանգամանք Վարչապետի երեկվա գրառման շրջանակում: Խոսք գնաց նաև լրտեսների մասին: Սրանով կարելի է փաստել, որ իշխանությունները ընդունում են, որ հատկապես վերջին ամիսներին Հայաստանի ներքաղաքական կյանքում ակտիվացել են օտար պետությանը ծառայող 5-րդ շարասյան ներկայացուցիչներ: Սա շատ կարևոր փաստի արձանագրում է, որը միանշանակ ողջունելի է: Իսկ թե որ երկիրն էր ուղղակիորեն բացահայտ կամ Հայաստանում գործող իր գործակալական ցանցի միջոցով տեղեկատվական, քարոզչական և քաղաքական գրոհներ ձեռնարկում մեր պետականության հանդեպ, բոլորին է հայտնի: Վերոգրյալը հատկապես դրսևորվում է Քոչարյանի գործով դատավարության շրջանակներում: Իշխանությունները ֆիքսեցին փաստը, որ կան լրտեսներ՝ նույնն է թե օտար պետության շահերը սպասարկողներ, և ուրեմն, տրամաբանական շղթայից ելնելով, հայտարարությանը պետք է հետևեն կոնկրետ գործողություններ նաև այդ կոնտեքստում:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է