Լրահոս 24/7
04.07.2023

Վարդան Օսկանյանը 2-3 ամսով լիազորություններ է ուզում

Վարդան Օսկանյանը 2-3 ամսով լիազորություններ է ուզում

Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե այսօր դիվանագիտական ճակատում կան հնարավոր ճանապարհներ՝ ստեղծված իրավիճակը շտկելու առումով․

«Շրջանառվող ենթադրությունը, որ այն, ինչ կատարվում է, նաև միջազգային հանրության ցանկությունն ու պարտադրանքն է, ու արվում է նրանց ճնշման տակ, պետք է ամբողջությամբ վերանայել ու դրան տալ նոր ընկալում։ Այո, միջազգային հանրության համար ցանկալի է, որ ԼՂ հարցը վերջիվերջո հանգուցալուծվի, բայց թե ինչպես դա կարվի, հավատացեք՝ միջազգային հանրությանը այդքան էլ չի հետաքրքրում»,- ասել է նա։

Ըստ Օսկանյանի՝ երբ Հայաստանի իշխանությունները նոր ձևակերպում կտան բանակցությունների բնույթին, միջազգային հանրության մոտ դիրքորոշման կտրուկ փոփոխություն կլինի. «Եթե այսօր լիազորություն տրվի ինձ, մի խումբ դիվանագետների, վստահեցնում եմ ձեզ, շատ կարճ ժամանակում՝ երկու-երեք ամսվա ընթացքում կտրուկ կարելի է իրավիճակում փոփոխություն մտցնել, բայց այդ լիազորությունը պետք է լինի 100%, Փաշինյանը երեք ամիս պետք է լռի»,- ասել է նա․Նախկին արտգործնախարարի խոսքով՝ այդ բանակցային խումբը երեք հիմնական քայլ պետք է անի․

«Առաջին՝ փոխի բանակցությունների տրամաբանությունը և նարատիվը հետևյալ կերպ․ մենք բանակցում ենք ոչ թե անարդար պատերազմի արդյունքում, անհավասար պայմաններում, պատերազմի սպառնալիքի տակ ստեղծված հարցեր՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրը, այլ մտնում ենք բանակցությունների մեջ՝ ոչ հավասար պայմաններում որոնելու այն ճիշտ ճանապարհները, որը հնարավորություն կստեղծի Հայաստանին ու Ադրբեջանին՝ հասնելու արդար ու կայուն խաղաղության։

Երկրորդ՝ պետք է ընդլայնել այսօր առկա բանակցային օրակարգը։ Այսօր բանակցային օրակարգում հայկական պահանջ չկա, կան միայն Ադրբեջանի պահանջները։ Հայաստանի պատվիրակությունը Վաշինգտոնում և այլուր բանակցում է Ադրբեջանի պահանջներին փաթեթավորում տալ, որ մեր ժողովրդին ավելի ընկալելի լինի։

Երրորդ՝ պետք դնել հայկական պահանջները։ ԼՂԻՄ-ի՝ սովետական շրջանի կարգավիճակի հարցը պետք է դնել օրակարգում։ Այն փաստը, որ սովետական շրջանում ԼՂԻՄ-ը եղել է ինքնավար մարզ, այսօր պետք է լինի բանակցությունների օրակարգում։

Չմոռանանք, որ այդ փաստն էր, որ 1991թ․ հնարավորություն տվեց Արցախի ժողովրդին՝ ձգտելու ինքնորոշման։ Հենց այդ փաստը օրինականացրեց, որ Արցախի ժողովուրդը խորհրդային շրջանում ունեցել է ինքնավար մարզ»։

Լրահոս
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու