Լրահոս 24/7
04.07.2023

Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լեհաստանի Սեյմի մարշալեկ Էլժբիետա Վիտեկին

Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լեհաստանի Սեյմի մարշալեկ Էլժբիետա Վիտեկին

Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 4-ին հանդիպել է Լեհաստանի Սեյմի մարշալեկ Էլժբիետա Վիտեկին:

Ողջույնների փոխանակումից հետո կողմերը փաստել են, որ պաշտոնական այցի ընթացքում նախատեսվող հանդիպումներն ու քննարկումներն իրենց ներդրումը կունենան երկկողմ համագործակցության խթանման հարցում: Ալեն Սիմոնյանը նշել է, որ մեր ժողովուրդներին կապում են հարյուրամյակների պատմական առնչությունները՝ հիշեցնելով, որ անցյալ տարի լրացավ Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 655-ամյակը: Նա երախտագիտություն է հայտնել մեր հայրենակիցների հանդեպ Լեհաստանում պետական մակարդակով ցուցաբերվող հոգածության եւ վերաբերմունքի համար:Հանդիպմանն ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության, այդ թվում՝ բարեկամական խմբերի կարեւորությունը երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցում:

Երկուստեք կարեւորվել է ՀՀ Ազգային ժողովի եւ Լեհաստանի խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստերի անցկացումը:

Շեշտելով միջազգային տարբեր հարթակներում փոխգործակցության հնարավորությունները՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ որպես Արեւելյան գործընկերության համահեղինակ՝ Լեհաստանն ակտիվ դերակատարում ունի Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում, եւ Հայաստանն ակնկալում է Լեհաստանի աջակցությունը Համաձայնագրի արդյունավետ կիրարկման գործում:

Անդրադառնալով տարածաշրջանում կայունության հաստատմանն ու անվտանգային հարցերին՝ ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Հայաստանի սահմաններին եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակից:

ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը շրջափակել է Լեռնային Ղարաբաղը՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, անտեսում է նաեւ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի դեմ իրավաբանորեն պարտավորեցնող որոշումը:

Նա անչափ կարեւորել է Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը, ինչը բարենպաստ է անվտանգության, տարածաշրջանում կայունության ապահովման եւ տեղում վստահության ձեւավորման առումով:

Լրահոս
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու