Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել է ՄԱԿ–ին՝ հայտարարելով, թե ներկայումս Միջազգային կազմակերպությունները, մասնավորապես ՄԱԿ-ը, չեն արդարացնում մարդկության սպասելիքները:
«ՄԱԿ-ն անխուսափելիորեն պետք է անցնի լուրջ բարեփոխումների միջով»,– հայտարարել է Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում անցկացվող Չմիացած երկրների շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը։
Նշելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անցյալի մասունք է և չի արտացոլում ներկա իրականությունը, Ալիևն ասել է․ «Մենք հանդես ենք գալիս Անվտանգության խորհրդի կազմի ընդլայնման օգտին, որպեսզի այն ավելի ներկայացուցչական և աշխարհագրորեն արդար դարձնի: Ուրախ եմ, որ այսօր աշխարհում այս հարցի շուրջ կոնսենսուսն աճում է»։
Ըստ նրա, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մեկ մշտական տեղ պետք է հատկացվի Չմիավորման շարժմանը։
Ալիևը խոսել է նաև 44-օրյա պատերազմի մասին, ասելով․ «Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունն ու պատմական արդարությունը և ինքն էլ կատարեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993թ.չորս բանաձևերը։ Ադրբեջանի այս հաղթանակը միջազգային իրավունքի և արդարության հաղթանակն է»։
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը մտադիր է առաքելություն ուղարկել Թուրքիա՝ հետաքննելու «ժողովրդավարական հետընթացի»…
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փակել Սյունիքի Լիճք գյուղի դպրոցը, որն աշակերտ չունենալու…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված…
Ուկրաինայում «ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա», 2025 թվականի մայիսին ռազմական դրության վերացման և ընտրությունների մասին «մի…
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 2-ին՝ ժամը 13։55-ից 14:05-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները…
«Հայկական Կարիտաս» ընկերության փորձագետ Տաթևիկ Բեժանյանը մանրամասներ է ներկայացրել ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացումների մասին։ «Արմենպրեսի»…