Լրահոս 24/7
05.07.2023

Դավիթ Տոնոյանը հայտարարել է ԱԺ քննիչ հանձնաժողով ներկայանալու պատրաստակամության մասին

Դավիթ Տոնոյանը հայտարարել է ԱԺ քննիչ հանձնաժողով ներկայանալու պատրաստակամության մասին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնեով, որ որոշել է ներկայանալ 44-օրյա պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով՝ բացատրություններ տալու և հարցերին պատասխանելու նպատակով:

«2022 թվականի հունիսի 15-ին հայտարարության մեջ ներկայացրել եմ կասկածներս ԱԺ «Քննիչ հանձնաժողովի» իրական նպատակների մասին: Դրանք հաստատվեցին վերջին շրջանում, երբ հանձնաժողովի նախագահը փաստացի մերժեց հրապարակային առաջարկս՝ բաց նիստ անցկացնել Նիկոլ Փաշինյանի և իմ մասնակցությամբ:

«Քննիչ հանձնաժողովի» նպատակների և աշխատաոճի հանդեպ ունեցածս բոլոր վերապահումներով հանդերձ որոշել եմ ներկայանալ այդ մարմին՝ բացատրություններ տալու և հարցերին պատասխանելու նպատակով: Նման որոշման հիմք են հանդիսացել հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթը և դրան հաջորդած ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունները, ինչպես նաև հանրային պահանջը:

«Քննիչ հանձնաժողովի» նախագահը մշտապես հայտարարել է, որ միջոցներ կձեռնարկի իմ մասնակցության հարցը լուծելու համար, սակայն մինչ օրս որևէ գործողություն չի ձեռնարկել այդ ուղղությամբ:

Ս.թ. հուլիսի 4-ին միջնորդություն եմ ներկայացրել (ներկայացված է ստորև) ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր»,– ասված է հայտարարության մեջ:

Հրապարակվել է նաև Տոնոյանի միջնորդությունը․

«Մ ի ջ ն ո ր դ ո ւ թ յ ո ւ ն

ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողով ներկայանալու նպատակով կարճաժամկետ մեկնման

թույլտվություն ստանալու մասին

Հարգելի՛ դատարան, դատավարության հարգելի՛ մասնակիցներ

Ինչպես հայտնի է, 2022թ. փետրվարի 14-ին առաջին նիստն է գումարել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովը /այսուհետ՝ նաև Հանձնաժողով/, որի լիազորությունները իրականացնում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Ըստ քննիչ հանձնաժողովի նախագահ  Անդրանիկ Քոչարյան՝ քննության առարկա հանդիսացող 7 ուղղություններն են`

1/ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների սանձազերծման նախադրյալները, պատճառներն ու պայմանները, պատերազմի ժամանակագրությունը, հայկական կողմի կրած կորուստները,

2/ Արձանագրված անհաջողությունների քաղաքական և ռազմական պատճառները և դրանց նպաստող պայմանները,

3/ Պաշտպանության ոլորտի ղեկավարման և կառավարման համակարգը, պատերազմին նախորդող ժամանակահատվածում պաշտպանության ոլորտում սահմանված նախապատրաստական գործողությունների ընթացքը,

4/ Զինվորական ղեկավար մարմինների ու պաշտոնատար անձանց գործողությունների, ընդունված որոշումների օպերատիվությունը, դրանց համապատասխանությունը և համարժեքությունը ստեղծված օպերատիվ ռազմական իրավիճակին,

5/ Ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո հարուցված քրեական գործերում ռազմական իրադարձությունները հաստատող կամ հերքող փաստական հանգամանքների ուսումնասիրություն,

6/ Զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության կրման կանոնների կատարման, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության վիճակի ուսումնասիրություն,

7/ Բանակցային գործընթացը, 44-օրյա պատերազմի ավարտը:

Նախ` հարկ եմ համարում նշել, որ ՀՀ Վարչապետի հրապարակային նիստից հետո ինքս ցանկանում եմ մասնակցել Հանձնաժողովի  նիստին, քանի որ տեղի ունեցողը սահմանադրական գործընթաց է, և քննարկվում է իմ` որպես նախկին պաշտպանության նախարարի, գործունեությանը վերաբերվող հարցեր, նաև երկրի և պետության համար կարևորագույն և ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ ես, ունենալով առանցքային դերակատարում պատերազմի ղեկավարման ժամանակ, շատ ասելիք ունեմ հանձնաժողովին: Միաժամանակ  առկա է թե՛ Հանձնաժողովի, թե հանրային պահանջ իմ մասնակցությունն ապահովելու վերաբերյալ:

Բացի այդ, ներկայիս իմ կալանավորված լինելու պայմաններում հնարավոր չէ ՔԿՀ-ում ապահովել Հանձնաժողովի նիստի անցկացում, քանի որ Հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են հանդիսանում պատգամավորներ (ներառված են նաև փորձագետներ, արտախորհրդարանական ընդդիմություն, զոհվածների ծնողներ, կան նաև քարտուղարներ, սպասարկող անձնակազմ), իսկ ՔԿՀ լավագույն դեպքում կարող են Դատարանի թույլտվությամբ մուտք գործել միայն պատգամավորները, ինչպես նաև հնարավոր չէ ապահովվել իմ կողմից պահանջած Հանձնաժողովի դռնբաց նիստի անցկացումը: Չկա նաև հնարավորություն ԶԼՄ ներկայացուցիչների ներկայությունն ապահովելու համար, քանի որ ՔԿՀ-ի ռեժիմը փակ է:

Դրանից զատ, Հանձնաժողովի աշխատանքների ավարտին շատ կարճ ժամանակ է մնացել, իսկ ես ցանկանում եմ օգտվել այդ հարթակից:

Միաժամանակ նշեմ, որ Հանձնաժողովի նախագահը մշտապես հայտարարել է, որ միջոցներ կձեռնարկի իմ մասնակցության հարցը լուծելու վերաբերյալ, սակայն մինչ օրս որևէ գործողություն չի ձեռնարկել այդ ուղղությամբ:

Իսկ տվյալ դեպքում իմ հնարավորությունը սահմանափակելը իմ կողմից դիտվում է որպես իմ` սահմանադրական իրավունքների խախտում:

Ելնելով վերոգրյալից.

Խնդրում եմ՝

Հաշվի առնելով վերոհիշյալ հանձնաժողովի նիստին հանձնաժողովի նախագահի պաշտոնական հրավերը նիստին մասնակցելու վերաբերյալ թույլատրել ներկայանալ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր՝ բացատրություններ տալու և հարցերին պատասխանելու նպատակով»։

Լրահոս
FlyOne Armenia-ն Airbus ընկերությունից ձեռք կբերի A321-200NX տիպի երկու օդանավ
17:22
FlyOne Armenia-ն Airbus ընկերությունից ձեռք կբերի A321-200NX տիպի երկու օդանավ
«Ալիևի մեսիջներն ուղղված են Եվրոպական պառլամենտին»․ Խաչատուր Սուքիասյան
16:35
«Ալիևի մեսիջներն ուղղված են Եվրոպական պառլամենտին»․ Խաչատուր Սուքիասյան
ՀՀ-ում կվերացվի պետական պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը
16:22
ՀՀ-ում կվերացվի պետական պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը
Իշխանությունը 2 տեսակի նախընտրական վախ է տարածում․ Արման Թաթոյան
16:06
Իշխանությունը 2 տեսակի նախընտրական վախ է տարածում․ Արման Թաթոյան
«Ցավալի է ՀՀ իշխանությունների կողմից անարձագանք թողնելը»․ Գառնիկ Դանիելյան
15:49
«Ցավալի է ՀՀ իշխանությունների կողմից անարձագանք թողնելը»․ Գառնիկ Դանիելյան
Ֆրանսիան և նախագահ Մակրոնը կանգնել են Հայաստանի կողքին. վարչապետ
15:34
Ֆրանսիան և նախագահ Մակրոնը կանգնել են Հայաստանի կողքին. վարչապետ
Մարտին Գալստյանն ընտրվեց ԿԲ նախագահի պաշտոնում
15:13
Մարտին Գալստյանն ընտրվեց ԿԲ նախագահի պաշտոնում
Ռուսաստանը լքեց Հայաստանին. Մակրոն
14:39
Ռուսաստանը լքեց Հայաստանին. Մակրոն
Իրանի դեմ պատերազմը էական վնաս չի հասցրել նրա միջուկային ծրագրին. Reuters
14:15
Իրանի դեմ պատերազմը էական վնաս չի հասցրել նրա միջուկային ծրագրին. Reuters
Երկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվի. վարչապետ
13:46
Երկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվի. վարչապետ
Փաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է
13:28
Փաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է
Հայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. Կալլաս
13:06
Հայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. Կալլաս
Կասկադի ծրագիրը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից. Սոնա Թևանյան
12:41
Կասկադի ծրագիրը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից. Սոնա Թևանյան
Նոր գնված 45 տրոլեյբուսից 22-ն արդեն Երևանում է. քաղաքապետ
12:28
Նոր գնված 45 տրոլեյբուսից 22-ն արդեն Երևանում է. քաղաքապետ
Վրաստանն այսօր հայտնվել է 2013-ի Հայաստանի վիճակում. Սաակաշվիլի
12:08
Վրաստանն այսօր հայտնվել է 2013-ի Հայաստանի վիճակում. Սաակաշվիլի