Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարները վաղը Բրյուսելում բանակցություններ կանցկացնեն։
Հանդիպման մասին, որը տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին՝ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հրավերով, հայտարարել է Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը։
Հիշեցնենք, որ հուլիսի 11-12-ը Վիլնյուսում տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։