Արցախ
06.07.2023

Ամբողջական շրջափակման հետևանքներն աննկարագրելի ծանր են Արցախի համար․ պետնախարար

Ամբողջական շրջափակման հետևանքներն աննկարագրելի ծանր են Արցախի համար․ պետնախարար

Արցախը հունիսի 15-ից հետո ամբողջությամբ ապրում է իր ներքին ռեսուրսներով, իսկ ինքնաբավության բավարար մակարդակ չունեցող երկրի համար, որն ապրում էր Հայաստանի հետ անխզելի կապի միջոցով, նման պայմաններն աննկարագրելի ծանր են:

Այս մասին հուլիսի 6-ին Հայաստան-Արցախ հեռուստակամուրջ-ասուլիսի ընթացքում ասաց Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով ամբողջական շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին:

«2022 թվականի նոյեմբեր դեկտեմբերի 12-ից սկսած մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը Արցախ էր մտել չնչին քանակի սնունդ, որն ընդամենը բավարարել էր բնակչության նվազագույն կարիքները: Բնականաբար այդ ամենին զուգահեռ կրճատվել էին մեր ներքին ռեսուրսները:

Ավելի քան 20 օր է՝ արցախցի երեխաները, տարեցները, հղի կանայք զրկված են անհրաժեշտ քանակի միրգ ու բանջարեղեն օգտագործելու հնարավորությունից, բացակայում են տարրական հիգիենայի պարագաները, մարդիկ զրկված են հիվանդին բուժհաստատություն տեղափոխելու հնարավորությունից: Առաջին անհրաժեշտության պարագաները մի կերպ փորձ է արվում հավասարաչափ բաշխել ու հասցնել բնակիչներին, իսկ շրջաններում ապրող մեր քաղաքացիներն ամբողջությամբ կտրված են մայրաքաղաքից ու Ստեփանակերտի բուժհաստատություններ դիմելու հնարավորությունից:

Գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ կանգնած են լրջագույն խնդիրների առաջ: Հայաստանից էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարումը դադարեցված լինելու պայմաններում մարդիկ ընդամենը մի քանի ժամ են ստանում էլեկտրաէներգիա»,-ներկայացրեց Արցախի պետնախարարը՝ համոզմունք հայտնելով, որ այս ամենը ոչ թե մարդու իրավունքների խախտում, այլ ոչնչացում է:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է