Լրահոս 24/7
06.07.2023

Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանը շրջափակման ենթարկելու՝ 30-ամյա քաղաքականությունից. վարչապետ

Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանը շրջափակման ենթարկելու՝ 30-ամյա քաղաքականությունից. վարչապետ

«Այս ողջ իրավիճակին մեր արձագանքը պետք է լինի շարունակական դիվանագիտական աշխատանքը։ Որքան էլ ծանր լինի բարոյական, քաղաքական կամ էմոցիոնալ առումով, մենք որևէ պարագայում ինքնատիրապետումը չպետք է կորցնենք»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության այսօրվա նիստին։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը Հայաստանին շարունակում է մեղադրել իր տարածքով տրանսպորտային կապի ապահովման պարտականությունները չկատարելու մեջ՝ միջանցքային ինչ-որ երկիմաստ մեկնաբանություններով. «Ստիպված եմ կրկնել․ Հայաստանը, ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր, որևէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել ու նման որևէ մեկնաբանություն երբևէ չի ընդունի»։

Որպես ասվածի ապացույց, Փաշինյանը հիշատակեց 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը. «Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո ապաշրջափակմանը, բազմիցս հայտարարել և հայտարարում ենք, որ պատրաստ ենք դրան։ Արդեն վաղուց Հայաստանի կառավարության որոշման նախագիծ է՝ դրված պաշտոնական շրջանառության, որով նախատեսված է Հայաստան-Ադրբեջան սահմանին երեք հսկիչ անցակետի հիմնում մեր կողմից։ Այդ որոշումը չի ընդունվում Ադրբեջանի դեստրուկտիվ մոտեցման պատճառով, որը նմանատիպ գործընթաց անգամ չի նախատեսել և չի ցանկանում ճանապարհ տրամադրել Հայաստանին»,- շեշտեց նա։

Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը նման մոտեցում է ցուցաբերում, քանի որ չի հրաժարվել Հայաստանը շրջափակման ենթարկելու՝ 30-ամյա քաղաքականությունից։

Վարչապետն անդրադարձել է նաև ականապատման հարցերով Հայաստանին ուղղված ադրբեջանական մեղադրանքներին։ Նա հիշեցրել է, որ արդարադատության միջազգային դատարանը հերքել է Հայաստանին ուղղված այդ մեղադրանքները.

«Եվ հետո, հարաբերությունների կարգավորման հարցում իր անկեղծությունն ու վճռականությունը ցույց տալու համար հայկական կողմը նախորդ տարիներին փոխանցեց վերջինիս վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքների ականադաշտերի քարտեզներ, որոնց օգտագործմամբ այսօր Ադրբեջանում իրականացվում են ականազերծման լայնածավալ աշխատանքներ։ Իսկ Ադրբեջանը, սրան ի պատասխան, ոչ մի համարժեք քայլ չարեց ու մինչև օրս շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և նրանց օգտագործել որպես քաղաքական սակարկման գործոն»։

Փաշինյանը նշեց, որ որքան էլ իրերի դրութունը դժվար է, խաղաղության օրակարգի իրացումն այլընտրանք չունի։

Լրահոս
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու