Լրահոս 24/7
06.07.2023

Ադրբեջանը շարունակում է ՀՀ-ից պահանջել ԼՂ-ից դուրս բերել Հայաստանի բանակի ստորաբաժանումները. Փաշինյան

Ադրբեջանը շարունակում է ՀՀ-ից պահանջել ԼՂ-ից դուրս բերել Հայաստանի բանակի ստորաբաժանումները. Փաշինյան

Ադրբեջանը շարունակում է ՀՀ-ից պահանջել ԼՂ-ից դուրս բերել Հայաստանի բանակի ստորաբաժանումներն այն պայմաններում, երբ ՀՀ-ն ԼՂ-ում զինվոր չունի։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արձանագրում եմ ևս մեկ անգամ՝ ԼՂ-ում ՀՀ բանակ չկա, ԼՂ-ում գտնվում է ԼՂ ՊԲ-ն, որի գոյության պատճառները յուրաքանչյուր ոք ամեն օր կարող է գտնել Ադրբեջանի պաշտոնական քարոզչության գործողությունների մեջ, որի անթաքույց էությունը ԼՂ հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելն է։ Այդ քաղաքականության սողացող իրագործումն ենք այսօր տեսնում ԼՂ-ում։

Էթնիկ զտման ադրբեջանական այդ քաղաքականության մաս է նաև այն միջազգային կազմակերպություննեի ու երկրների թիրախավորումը, ովքեր օբյեկիվ գնահատական են տալիս ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին ու Ադրբեջանի գործողություններին։ Այս առումով Ադրբեջանը ամիսներ շարունակ լայնածավալ հակաքարոզչություն է սկսել Ֆրանսիայի նկատմամբ, որի թե՛ պաշտոնական և թե՛ հանրային հարթկներում հնչում են հասցեական գնահատականներ ու ահազանգեր Ադրբեջանի կողմից ԼՂ հայության դեմ իրագործվող ապօրինի քայլերի մասին։ ՀՀ-ն, իր հերթին շնորհակալություն հայնելով Ֆրանսիային, պետք է բոլոր միջոցները ձեռնարկի, որ ավելի ու ավելի երկրներ ու կազմակերպություններ հասցեական գնահատականներով հանդես գան ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ»,- ասաց նա։

Փաշինյանն ընդգծեց, որ Ադրբեջանը Հայաստանին շարունակում է մեղադրել նաև միջանցքային մեկանաբանություններով։

«Ադրբեջանը ՀՀ-ին մեղադրում է իր տարածքով տրանսպորտային կապի ապահովման պարտավորությունները չկատարելու մեջ՝ միջանցքային ինչ-որ երկիմաստ մեկնաբանություններով։

Հայաստանը ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր պարտավորություն չի ստաձնել ու երբևէ չի ընդունի նման մեկնաբանություն։ Որ ՀՀ-ն որևէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել, կարող է տեսնել յուրաքնաչյուր ոք՝ կարդալով 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների՝ երկրների ինքնիշխանության ներքո ապաշրջափակմանը, ՀՀ-ն բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է դրան»,- ասաց Փաշինայանը՝ հիշեցնելով երեք հսկիչ անցակետ տեղակայելու կառավարության որոշման մասին՝ ընդգծելով, որ այս որոշումը չի ընդունվում Ադրբեջանի դեստրուկտիվ դիրքորոշման պատճառով։

«Ադրբեջանը չի հրաժարվել ՀՀ-ին շրջափակման ենթարկելու իր երեսնայմա քաղաքականությունից։ Ադրբեջանը ՀՀ-ին շարունակում է մեղադրել նաև ականապատման հարցերով։ Արդարադատության միջազգային դատարանը սույն թվականի փետրվարի 22-ի որոշմամբ հերքեց ՀՀ-ին ուղղված մեղադարանքերը։

Հարաբերությունների կարգավորման հարցում իր անկեղծությունը ու վճռականությունը ցույց տալու համար հայկական կողմը նախորդ տարիներին Ադրբեջանին փոխանցեց վերջինիս վերահսկողության ներքո գտնվող բոլոր տարածքների ականադաշտերի քարտեզները, որոնց օգտագործմամբ Ադրբեջանում իրականացվում են ականազերծման աշխատանքներ, իսկ Ադրբեջանը սրան ի պատասխան ոչ մի համարժեք քայլ չարեց, մինչ օրս շարունակում է ապօրինի կերպով պահել հայ ռազմագերիներին ու նրանց օգտագործել որպես քաղաքական սակարկման գործոն»,- կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու