Լրահոս 24/7
06.07.2023

ԼՂ-ի ինքնավար մարզ լինելու փաստը պետք է դրվի բանակցային սեղանին․ Օսկանյան

ԼՂ-ի ինքնավար մարզ լինելու փաստը պետք է դրվի բանակցային սեղանին․ Օսկանյան

Նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կրկնել է օրերս Նիկոլ Փաշինյանին արած առաջարկը։

Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է այն այլընտրանքը, որը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի այսօրվա իշխանությունների քաղաքականությանը։

Օսկանյանի դիտարկմամբ՝ նախ պետք է ընդլայնել բանակցային օրակարգը, քանի որ, ըստ նրա, բանակցային օրակարգում հայկական պահանջ չկա, կան ադրբեջանական պահանջներ։

«Բանակցային գործընթացքում պետք է ներառել Արցախի ինքնավար մարզ լինելու հանգամանքը, սա շատ կարևոր է, և սրա վրա պետք է շեշտը դնել։ Սա է, որ կարող է կտրուկ փոփոխություններ մտցնել բանակցային տրամաբանության մեջ և նոր հնարավորություններ կտա հայանպաստ լուծման համար։

1991 թվականին հնարավորություն է տվել Արցախի ժողովրդին ձգտելու ինքնորոշման, սա ընկալելի դարձավ միջազգային հանրության համար, որովհետև Արցախը ուներ ինքնավար մարզի կարգավիճակ։ Սա պետք է բերել բանակցային գործընթաց և արդյունք կտա, ես համոզված եմ դրանում 100 տոկոս»,-համոզմունք հայտնեց դիվանագետը։

Ըստ նրա՝ իր մատնանշած տարբերակը միջազգային ընդունված գործընթաց է և միջազգային հանրությունը կնպաստի, որ այս հարցը լուծվի։«Միջազգային հանրությունը նույնիսկ Ադրբեջանին կստիպի, որ այս հարցը մտնի օրակարգ, իսկ, եթե Ադրբեջանը դիմադրի, միջազգային իրավունքի տեսանկյունից լուրջ խնդիրների առաջ է կանգնելու և դա ստիպելու է ադրբեջանական կողմին, վերջիվերջո, ընդունել, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի արտաքին ինքնորոշման»,-բացատրեց նա։

Հիշեցնենք, որ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը հանդես էր եկել առաջարով և պատասխանատվությամբ հայտարարել, որ, եթե լիազորություն տրվի իրեն, և մի խումբ դիվանագետների, ապա ինքը կարող է շատ կարճ ժամանակում՝ 2-3 ամսվա ընթացքում կտրուկ փոփոխություններ մտցնել բանակցային գործընթացում ի շահ Հայաստանի։

Բայց Օսկանյանը նախապայման է ներկայացրել այս հարցում, որ այդ լիազորությունը պետք է լինի 100 տոկոս, Փաշինյանը 3 ամիս պետք է լռի։

Լրահոս
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
12:43
Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին