Լրահոս 24/7
06.07.2023

Մարզերում կկառուցվի 172 ուսումնական հաստատություն

Մարզերում կկառուցվի 172 ուսումնական հաստատություն

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում 313 մլն 995 հազար դրամ գումարի չափով: Գումարը կուղղվի ՀՀ Լոռու և Շիրակի մարզերում 42 հաստատության՝ 15 կրթահամալիրի ստեղծման, 20 դպրոցի և 7 մարզադահլիճի ու հանդիսությունների դահլիճի մասնաշենքերի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ սա հերթական որոշումն է՝ Կառավարության 2021-2026 թթ.-ի ծրագրով ամրագրված 500 մանկապարտեզի և 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի շրջանակում: Նրա խոսքով՝ ՀՀ Լոռու և Շիրակի մարզերում ևս աշխատանքային խմբերն այցելել են շենքային անմխիթար պայմաններում գտնվող, փոքրաքանակ աշակերտական համակազմով դպրոցներ, իրականացրել մանրամասն տեղազննություն:

«Ըստ էության՝ Լոռին և Շիրակը վերջին երկու մարզերն էին. այս որոշմամբ ՀՀ բոլոր մարզերի կառուցվող հաստատությունների ընդհանուր թիվը կկազմի 172, որոնցից 84-ը՝ կրթահամալիր, 81-ը՝ առանձին դպրոց: 7 դպրոց ամբողջական տեսքի կբերվի մարզադահլիճի ու հանդիսությունների դահլիճի մասնաշենքերի կառուցման և վերանորոգման արդյունքում: Այսպիսով՝ 172 հաստատության կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով Կառավարությունը հատկացրել է շուրջ 1,6 մլրդ դրամ:

Առաջիկայում կներկայացնենք նմանատիպ որոշման նախագծեր երևան քաղաքի, ինչպես նաև ՀՀ Լոռու և Շիրակի մարզերի այն դպրոցների համար, որտեղ լրացուցիչ դիտարկման կարիք կա»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ կառուցվող հաստատությունների նախագծային հզորությունները հաշվարկված են շուրջ 50 հազար երեխաների համար:

Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է, որ այլ ծրագրերի շրջանակում անցած տարի 24 դպրոցում շինարարական աշխատանքներն ավարտվել են. այս պահին շինարարություն է ընթանում 100-ից ավելի հաստատություններում: «Պարբերաբար քննարկումներ ենք ունենում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համակարգմամբ, և կարծում եմ, որ այս ծրագրի շրջանակում 300 դպրոց և ավելին ապահովելու ճանապարհին ենք»,-փաստել է նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով 500 մանկապարտեզի և 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագիրը, ընդգծել է, որ դրա նպատակն է որակյալ կրթության հասանելիության ապահովումը ՀՀ բոլոր բնակավայրերի բոլոր երեխաների համար:Նշենք, որ Լոռու մարզում ընտրվել է 32 բնակավայր, որոնցից 11-ում կձևավորվեն կրթահամալիրներ, 11-ի համար կկառուցվեն նոր դպրոցների շենքեր, 2-ում կկառուցվեն միայն մարզադահլիճների և հանդիսությունների դահլիճների մասնաշենքերը, իսկ ուսումնական մասնաշենքերը կվերանորոգվեն:

Դպրոցներից 4-ի համար անհրաժեշտ է լրացուցիչ դիտարկում (պահանջում են անհատական նախագծեր և այլն) և 2-ի մասով անհրաժեշտ կլինի հետագայում իրականացնել միայն ընթացիկ նորոգման աշխատանքներ:

Շիրակի մարզում ընտրվել է 27 բնակավայր, որոնցից 4-ում կձևավորվեն կրթահամալիրներ, 9-ի համար կկառուցվեն նոր դպրոցների շենքեր, 5-ում կկառուցվեն միայն մարզադահլիճների և հանդիսությունների դահլիճների մասնաշենքերը, իսկ ուսումնական մասնաշենքերը կվերանորոգվեն:

Դպրոցներից մեկի համար անհրաժեշտ է լրացուցիչ դիտարկում և 4-ի մասով անհրաժեշտ կլինի հետագայում իրականացնել միայն ընթացիկ նորոգման աշխատանքներ:

Ընդ որում՝ խնայելով ժամանակային և ֆինանսական ռեսուրսները՝ որոշվել է փաստաթղթերը ձեռք բերել առկա (տարիների ընթացքում ձեռքբերված) նախագծերի տեղակայման միջոցով (բացառությամբ մեկ դպրոցի, որի համար անհրաժեշտ է անհատական նախագիծ)։

Լրահոս
Հաղթանակը միշտ մերն է եղել և միշտ մերը կլինի. Վլադիմիր Պուտին
12:03
Հաղթանակը միշտ մերն է եղել և միշտ մերը կլինի. Վլադիմիր Պուտին
Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 81-ամյակը դիմավորում ենք միջազգային բարդ պայմաններում․ վարչապետի ուղերձը
11:18
Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 81-ամյակը դիմավորում ենք միջազգային բարդ պայմաններում․ վարչապետի ուղերձը
1994-ին ՀՀ Ադրբեջան բալանսը ստեղծվել է, քանի որ Թուրքիան հակամարտությանը ուղղակի չի միջամտել
10:35
1994-ին ՀՀ Ադրբեջան բալանսը ստեղծվել է, քանի որ Թուրքիան հակամարտությանը ուղղակի չի միջամտել
«Բոլորին դեմ եմ»-ը «ցեխ շպրտելով» է սկսել քարոզարշավը
17:08
«Բոլորին դեմ եմ»-ը «ցեխ շպրտելով» է սկսել քարոզարշավը
Հայաստանում ձևավորված ընտրական մշակույթը կարևոր փոփոխությունների հիմք է դարձել. Խաչատուրյան
16:53
Հայաստանում ձևավորված ընտրական մշակույթը կարևոր փոփոխությունների հիմք է դարձել. Խաչատուրյան
Ով մտածի՝ ՀՀ քաղաքացուն կարող է առնել, քիթ ու մռութը ջարդվելու է. Նիկոլ Փաշինյան
16:38
Ով մտածի՝ ՀՀ քաղաքացուն կարող է առնել, քիթ ու մռութը ջարդվելու է. Նիկոլ Փաշինյան
Մեզ վախեցնում են 300 հազար ադրբեջանցի փախստականի վերադարձով. Փաշինյան
16:12
Մեզ վախեցնում են 300 հազար ադրբեջանցի փախստականի վերադարձով. Փաշինյան
Թեհրանի համբերությունը անսահման չէ. Արաղչի
15:50
Թեհրանի համբերությունը անսահման չէ. Արաղչի
«Բազմագլուխ Պուտինները մի շտաբով են աշխատում»․ Արման Բաբաջանյան
15:21
«Բազմագլուխ Պուտինները մի շտաբով են աշխատում»․ Արման Բաբաջանյան
Հայաստանը «ներկաների և նախկինների» բաժանվել է 1998թ․-ին. Աթանեսյան
15:09
Հայաստանը «ներկաների և նախկինների» բաժանվել է 1998թ․-ին. Աթանեսյան
Խոշոր տերությունների հետ անչափահաս երեխայի նման չեն վարվում. Մանուկյան
14:43
Խոշոր տերությունների հետ անչափահաս երեխայի նման չեն վարվում. Մանուկյան
Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է․ Լևոն Տեր-Պետրոսյան
14:06
Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է․ Լևոն Տեր-Պետրոսյան
«Ի՞նչ պիտի անեի, կանգնեի հրապարակում, գոռայի՝ դավաճա՞ն»․ Սասուն Միքայելյան
13:42
«Ի՞նչ պիտի անեի, կանգնեի հրապարակում, գոռայի՝ դավաճա՞ն»․ Սասուն Միքայելյան
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկում է Աշտարակից
13:26
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկում է Աշտարակից
Միասին պետք է ճանապարհենք այս մարդկանց ու սկսենք մեր երկրի վերակառուցումը. Նարեկ Կարապետյան
13:03
Միասին պետք է ճանապարհենք այս մարդկանց ու սկսենք մեր երկրի վերակառուցումը. Նարեկ Կարապետյան