Լրահոս 24/7

Ադրբեջանում ստեղծվել է Բաքվի նախաձեռնող խումբ՝ ընդդեմ ֆրանսիական գաղութատիրության

Ադրբեջանում ստեղծվել է Բաքվի նախաձեռնող խումբ՝ ընդդեմ ֆրանսիական գաղութատիրության, հայտնում ենբ ադրբեջանական լրատվամիջոցները:

Այս որոշումն ընդունվել է Բաքվում Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի կողմից Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման շրջանակում կազմակերպված «Դեպի գաղութատիրության լիակատար վերացում» միջոցառմանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Բաքվում Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը, ասել էր, որ Ֆրանսիան «շարունակում է նեոգաղութատիրության քաղաքականությունը» և որ Ադրբեջանը «խիստ մտահոգված է» նեոգաղութատիրության աճող միտումով:

Ալիևի խոսքով՝ Ֆրանսիան պետք է հարգի Կոմորյան կղզիների ինքնիշխանությունը Մայոտ կղզու նկատմամբ, ինչպես նաև Նոր Կալեդոնիայի և ֆրանսիական անդրծովյան համայնքների և տարածքների այլ ժողովուրդների իրավունքները։

«Ֆրանսիայի կառավարման օրոք տեղի ունեցած ցեղասպանության ժամանակ սպանվել է գրեթե 1,5 միլիոն ալժիրցի։ Ալժիրցի մարտիկների գանգերը մինչ օրս պահվում են Փարիզի թանգարանում՝ որպես ռազմավար:

Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի իր գաղութային անցյալի և արյունալի գաղութային հանցագործությունների, ինչպես նաև Աֆրիկայում, Հարավարևելյան Ասիայում և այլուր Չմիավորման շարժման անդամ երկրների դեմ ցեղասպանության համար»,- ասել էր Ալիևը։

Թիվ 1

Recent Posts

Լավրովն ու Արաղչին քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի…

33 mins ago

Միրզոյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի վարչապետի հետ

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է…

56 mins ago

Արաքս գյուղում կառուցվում է պոմպակայան

ՏԿԵՆ-ից հայտնում են․ Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով իրականացվում…

2 hours ago

Նահատակները նոր հնարավորություն ստեղծեցին մեզ համար․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ու գրել․ Միայն 44-օրյա պատերազմին հաջորդած տարիներին մենք…

2 hours ago

ՖԻՖԱ-ն կարող է հրաժարվել Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնությունից

ՖԻՖԱ-ն նախատեսում էր հաջորդ ամառ անցկացնել ակումբային աշխարհի առաջնությունը ընդլայնված ձևաչափով՝ 32 մասնակիցներով։ Բայց, ըստ…

18 hours ago

Նոր սարքավորում՝ ոսկու և թանկարժեք իրերի փորձաքննության համար

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժինը համալրվել է թանկարժեք և…

18 hours ago