Քաղաքականություն

«Հայաստան» խմբակցությունը մասնակցել է «Հայաքվե»-ի ստորագրահավաքին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր մասնակցել են «Հայաքվե»-ի ստորագրահավաքին։

Լրագրողների հետ ճեպազրույցում խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է. «Քաղաքացիական և օրենսդրական այս նախաձեռնությունը անչափ կարևոր է, քանի որ այստեղ նշված են այն բոլոր կարևոր կարմիր գծերը, որոնք մեր խմբակցության և ընդդիմության կարմիր գծերն են։ Կարելի է ընդգծել, որ յուրաքանչյուր գիտակից հայի համար սա շատ կարևոր է՝ Արցախը որևէ պետության կազմում չտեսնել և դրա համար պատասխանատվություն կրել։ Այսօր մենք այնպիսի ճակատագրական պահ ենք ապրում, որ անչափ կարևոր է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր կամքն ու քաղաքացիական կողմնորոշումը ցույց տա»։ 

Նա միաժամանակ կոչ է արել ընկերներին միանալ այդ նախաձեռնությանը. «Այն քաղաքական բնույթ չի կրում, այն քաղաքացիական նախաձեռնություն է և յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է գալ, միանալ, որպեսզի թույլ չտանք ուրանալ մեր պատմությունը, ինչպես նաև տեր կանգնենք Արցախի ճակատագրին»։

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք իշխանությունը հավանություն կտա այս նախաձեռնությանը, «Հայաստան» խմբակցության ղեկավարն ասել է. «Եթե իշխանության քայլերին մենք նայենք, ապա բնական է, որ իրենք փորձելու են ինչ-որ արգելքներ դնել սրա համար։ Այս 2.5 տարա ընթացքում Արցախին վերաբերող ընդդիմության բոլոր նախաձեռնությունները իրենք մերժել են։ Եվ հիմա էլ մենք համացանցում տեսնում ենք, որ իրենք իրենց կողմնակիցներին համապատասխան ցուցումներ են տալիս, որպեսզի ստորագրահավաքին չմիանան»։

Թիվ 1

Recent Posts

Նահատակները նոր հնարավորություն ստեղծեցին մեզ համար․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ու գրել․ Միայն 44-օրյա պատերազմին հաջորդած տարիներին մենք…

22 mins ago

ՖԻՖԱ-ն կարող է հրաժարվել Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնությունից

ՖԻՖԱ-ն նախատեսում էր հաջորդ ամառ անցկացնել ակումբային աշխարհի առաջնությունը ընդլայնված ձևաչափով՝ 32 մասնակիցներով։ Բայց, ըստ…

16 hours ago

Նոր սարքավորում՝ ոսկու և թանկարժեք իրերի փորձաքննության համար

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժինը համալրվել է թանկարժեք և…

16 hours ago

Հայկական պատվիրակությունը մասնակցել է Ոստիկանապետերի միջազգային տարեկան համաժողովին

Սեպտեմբերի 24-ից 25-ը Նիդերլանդներում, Եվրոպոլի և ԵՄ խորհրդում հունգարական նախագահության համատեղ նախաձեռնությամբ, տեղի է ունեցել…

16 hours ago

Հրդեհ է բռնկվել թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում

Սեպտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն…

16 hours ago

Վիլեն Գաբրիելյանը Վարշավայում կմասնակցի ԵԱՀԿ Մարդկային հարթության կոնֆերանսին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը կգործուղվի Վարշավա՝ մասնակցելու Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության…

16 hours ago