Հասարակություն

Միտում չի եղել․ Գիլոյանը՝ Նազիկ Ավդալյանի՝ Թուրքիայի հիմնի ժամանակ կքանստելու մասին

Խոսել եմ  ծանրամարտի աշխարհի առաջնության աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ և նա տեղեկացրել է, որ որևէ  ակցիա չի արել։ 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

Նրա փոխանցմամբ՝  Նազիկ Ավդալյանն  այդ պահին Հայաստանից կարևոր զանգ է ստացել և փորձել է պատասխանել։

«Բալիկից զանգ է ստացել, իսկ լիցքավորման լարն էլ կարճ է եղել, կքանստել է մինչև հեռախոսը հասնի ականջին։ Դա իր ամիջական խոսքերն եմ փոխանցում։ Ես վստահ եմ, որ Նազիկը որևէ բան չէր անի, նա հասուն մարդ է, և հասկանում էր, որ ակցիա անելով գործին օգուտ չի տա։ Այդպիսի  բան է ստացվել», – պարզաբանեց Գիլոյանը։

 Փոխնախարարի խոսքով՝ Նազիկ Ավդալյանը միջազգային ֆեդերացիային բացատրել  է, թե ինչ է տեղի ունեցել, նրանք էլ հասկացել են իրողությունը, սպասում ենք՝ ինչ ընթացք կունենա։

 Հիշեցնենք՝  համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող պատանիների (15-17 տարեկան) ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցավար Նազիկ Ավդալյանը Թուրքիայի հիմնի ժամանակ ոտքի չի կանգնել, նա կքանստել է։

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

4 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

5 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

5 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

5 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

6 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

6 hours ago