Հարևան երկրի ինքնիշխանության նկատմամբ տարածքային հավակնությունների ևս մեկ բացահայտ քարոզչություն. Բաքու ՀԸ-ն եղանակը ցուցադրելիս Հայաստանի Հանրապետությունը, ներառյալ մայրաքաղաք Երևանը, ներկայացնում է որպես Ադրբեջան: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Հիվանդ պատրանքները և թշնամական հռետորաբանությունը պետք է կտրականապես մերժվեն»,- հավելել է նա:

















