Բանակցությունների հարցում ամենահավասարակշռված դիրքորոշումն ունի Ֆրանսիան: Սակայն Դաշնակցության թեթև ձեռքով ֆրանսիայի դերակատարումը բանակցություններում դելեգիտիմացվում է:
Ասել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:
«Շատ դժվար է լինելու Ֆրանսիային բերել բանակցությունների, որովհետև ասելու են՝ այդ դուք ասում էիք, որ Ֆրանսիայի նախագահը սենց բանա ասում, կարևոր չի, որ տենց բան չենք ասել, բայց Դաշնակցությունը «պաս» է տվել Ադրբեջանին, որ այս սեղանի շուրջ էլ Մակրոնը չի լինելու:
Այս միջազգային սկանդալը ստեղծել ենք մենք, Ադրբեջանին «պաս» տալով, և Ադրբեջանը դրանից շահել է: Շարունակեք Ադրբեջանին տալ «պասեր», ես սա ասում եմ այն մարդկանց, ովքեր ստորագրահավաքներ են անում: Ադրբեջանը հաճույքով կօգտվի»,- ասել է նա:
Նա պատասխանել է Արցախի հարցով բանակցությունների թեմային վերաբերվող հարցերի և նշել.
«Բաքվի հետ ուղիղ բանակցողը եթե լինի Ստեփանակերտը, Ստեփանակերտը կճանաչվի սուբյեկտ և իրենք իրար հետ կքննարկեն: Ադրբեջանը խուսափում է դրանից, իրենց դա ձեռք չի տալիս: Ինչու՞ են իրենք միշտ ուզել Երևանի հետ բանակցել, որովհետև ստեղ իրանց դիրքերն ուժեղ են: Արցախցու հետ բանակցելը նշանակում է բանակցել մարդու հետ, ով իր իրավունքների և ապրելու համար է բանակցում»:














