Լրահոս 24/7
07.07.2023

Զորակոչիկներին ապօրինի տարկետում տրամադրելու դեպքերով բացահայտվել է հանցավոր խումբ

Զորակոչիկներին ապօրինի տարկետում տրամադրելու դեպքերով բացահայտվել է հանցավոր խումբ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող վարույթի շրջանակներում, ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության հետ համագործակցությամբ, բացահայտվել է պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչից, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դիմաց, փաստաթուղթ կեղծելու եղանակով, զորակոչիկներին տարկետում տրամադրելու առերևույթ հանցագործություններ կատարած հանցավոր խումբ։

Քննչական խմբի անդամների և ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության ծառայողների մասնակցությամբ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների, քննչական և այլ վարութային գործողությունների, այդ թվում՝ մեկ տասնյակից ավել հասցեներում միաժամանակյա խուզարկությունների արդյունքում պարզվել է հանցավոր խմբի անդամների՝ միմյանց փոխլրացնող գործողությունների ամբողջական շղթան, որը, թերևս, վերջին ժամանակների ամենախոշոր բացահայտումներից մեկն է։

Մասնավորապես, պաշտոնատար անձ հանդիսացող, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման զորակոչային բաժանմունքի պետ Վ.Մ.-ն նախնական համաձայնության է եկել մասնավոր բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն Ա.Մ.-ի հետ, վերջինիս միջոցով՝ իր ներկայացրած զորակոչիկների փոխարեն գլխուղեղի «Արախնոիդալ կիստա» հաստատված ախտորոշում ունեցող անձի ներկայացնելու հետազոտության, ապա զորակոչիկների անուններով ստացված համապատասխան հետազոտության կեղծ ախտորոշմամբ ակտերը տրամադրել իրեն։

Այնուհետև Վ.Մ.-ն, օգտագործելով իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունը, հետազոտության ակտերը ներառել է համապատասխան զորակոչիկների զորակոչային անձնական գործերում՝ այդ հիմքով զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու համար։

Իր հերթին, Վ.Մ.-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունն իրագործելու նպատակով, Ա.Մ.-ն նախնական համաձայնություն է ձեռք բերել Ս.Վ.-ի, Ն.Հ.-ի և հաստատված գլխուղեղի «Արախնոիդալ կիստա» ախտորոշմամբ առողջական խնդիր ունեցող Է.Հ.-ի հետ, որի շրջանակներում Է.Հ.-ն մագնիսառեզոնանսային շերտագրման հետազոտություններ է անցել տարբեր բժշկական կենտրոններում Վ.Մ.-ի ներկայացրած զորակոչիկների փոխարեն, և արդյունքում վերջիններիս վերաբերյալ կազմվել է զորակոչից տարկետման իրավունք վերապահող ախտորոշում։

Վերոնշյալ գործընթացը կազմակերպելու և իրականացնելու համար բաժանմունքի պետ Վ.Մ.-ն յուրաքանչյուր զորակոչիկի համար որպես կաշառք պահանջել ու յուրաքանչյուրից ստացել է առանձնապես խոշոր չափի՝ 9.762.743,2 ՀՀ դրամին համարժեք 25.000 ԱՄՆ դոլար գումար՝ ընդհանուր 29.288.229,6 ՀՀ դրամին համարժեք 75.000 ԱՄՆ դոլար գումար, որից յուրաքանչյուր դեպքով 2.000-ից 3.500 ԱՄՆ դոլար փոխանցել է Ա.Մ.-ին։

2023 թվականի հուլիսի 6-ին Վ.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը) երեք դրվագ հանցագործություն կատարելու համար։Քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 44-46-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված առերևույթ հանցանքների կատարման համար մեղադրանք է ներկայացվել նաև Ա.Մ.-ին, Վ.Ս.-ին, Է.Հ.-ին, Ն.Մ.-ին և Լ.Գ.-ին։ Վ.Մ.-ի և Ն.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ հանցավոր խմբի կողմից 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի հուլիս ընկած ժամանակահատվածում ևս 5 զորակոչիկների նույն եղանակով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու համար յուրաքանչյուրից որպես կաշառք առանձնապես խոշոր չափերով 25.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար ստանալու վերաբերյալ, որի փաստական հանգամանքները պարզելու համար իրականացվում են անհրաժեշտ քննչական և այլ վարութային գործողություններ։

Լրահոս
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
12:43
Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին