ԵՄ հատուկ հանձնաժողովը հաստատել է ռազմամթերքի արտադրությունն ավելացնելու ծրագիրը, որի մի մասը նախատեսվում է տեղափոխել Ուկրաինա։
Ծրագրի իրականացման համար կհատկացվի 500 մլն եվրո։ Հիմնական ուշադրությունը դարձվելու է հրետանային արկերի և հրթիռների արտադրությանը։
Բրյուսելը ակնկալում է առաջիկա 12 ամսվա ընթացքում արտադրական հզորությունը հասցնել տարեկան մեկ միլիոն արկի:














