Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է.
«Ի՞նչ է նշանակում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հուլիսի 6-ի որոշումը՝ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ Հայաստանի դիմումի վերաբերյալ:
Առաջինը՝ Դատարանը հաստատել է 2023 թվականի փետրվարի 22-ի իր որոշումը, որով պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան երթևեկությունն ապահովելու համար։ Այս հաստատումն արդեն նշանակում է դատարանի դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանը չի կատարել այդ որոշումը և պարտավոր է կատարել այն։
Երկրորդը՝ Դատարանը գտել է, որ 2023 թվականի փետրվարի 22-ի վճիռը լրացնելու անհրաժեշտություն չկա։ Այլ կերպ ասած, ենթադրվում է, որ դատարանը չի նախընտրել խորանալ տարբեր քաղաքական և տեխնիկական հարցերի մեջ։ Ամեն դեպքում, այս որոշման մանրամասները հնարավոր կլինի հստակ հասկանալ, երբ մի քանի օր անց հրապարակվեն դրա պատճառները:
Երրորդը՝ ակնհայտ է, որ այս որոշումը չի նշանակում ադրբեջանական ապօրինի անցակետի լեգիտիմացում, բայց կարող է ունենալ նաև հակասական մեկնաբանություն, քանի որ հաստատում է խախտված երթևեկության առկայությունը: Թե ինչ միջոցներով է ադրբեջանական կողմը խախտում երթևեկությունը (անցակետ, բանակ, բետոնե արգելապատնեշներ, ակտիվիստներ-ահաբեկիչներ), դատարանը դրան չի անդրադարձել:
Միջազգային հանրությանը (առաջին հերթին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին) մնում է համապարփակ և հրատապ միջոցներ ձեռնարկել դատարանի փետրվարի 22-ի վճռի պատշաճ կատարման համար, հատկապես հունիսի 15-ից մարդասիրական մատակարարումների ամբողջական կասեցման պայմաններում»։
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության և միջպետական հարաբերությունների…
Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք: Տուգանքների կիրառումը կիրականացվի ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո:…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառումն իրականացվել է Մրցակցության…
Դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին…
ԵՄ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «#հատիկառհատիկ. Դատարանի վճռով, որպես ապօրինի ձեռքբերված…