Լրահոս 24/7
08.07.2023

4000 դոլարի դիմաց՝ ԱՄՆ արտոնագիր. ԱԱԾ-ն խաբեության դեպք է բացահայտել

4000 դոլարի դիմաց՝ ԱՄՆ արտոնագիր. ԱԱԾ-ն խաբեության դեպք է բացահայտել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությանիրականացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ տելեգրամյան մի շարք ալիքներում տեղադրված են հայտարարություններ՝ օտարերկրյա քաղաքացիների անձնագրեր, սոցիալական քարտեր, վարորդական իրավունքի վկայականներ, ԱՄՆ և Եվրոպայի մուտքի վիզաներ պատրաստելու վերաբերյալ:

Մասնավորապես՝ «ArmSecretShop» տելեգրամյան ալիքում տեղադրված է հայտարարություն այն մասին, որ ալիքի վարողը 4000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց առաջարկում է պատրաստել և տրամադրել 10 տարիժամկետով ԱՄՆ մուտքի արտոնագիր՝ առանց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն այցելելու և հարցազրույցի մասնակցելու: Նույն տելեգրամյան ալիքում նշված է նաև, որ 11000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց պատրաստում և տրամադրում են Իսպանիայի Թագավորության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացիների անձնագրեր, միջազգային վարորդական իրավունքի վկայական և նույնականացման քարտ, իսկ 12000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացու անձնագիր, վարորդական իրավունքի վկայական և սոցիալական քարտ:

Պարզվել է, որ «ArmSecretShop» անվամբ տելեգրամյան ալիքի վարողը կանադական անձնագիր պատրաստելու համար որպես կանխավճար պահանջում է գումարի 50 տոկոսին համարժեք կրիպտոարժույթ, որից հետո պատվիրատուն տելեգրամյան ալիքին պետք է փոխանցի 3×4 չափի լուսանկար, հայկական անձնագրի լուսանկար, ինչպես նաև ձևաթղթի վրա կապույտ թանաքով դրոշմված մատնահետքերիլուսանկար:

Տելեգրամյան ալիքում նշված է, որ իրենք օգտատերերի հետ չեն հանդիպում, հեռախոսահամար չեն տրամադրում և աշխատում ենմիայն փոստային ծառայությունների միջոցով, իսկ քաղաքացիների վստահությունը ձեռք բերելու նպատակով, տելեգրամյան ալիքում հրապարակված են օտարազգի անձանց տվյալներով փաստաթղթերի նմուշներ, որոնք իբրև թե իրենց կատարած աշխատանքներն են:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ տելեգրամյան ալիքում հրապարակված փաստաթղթերը պատրաստված են համացանցից ներբեռնված ֆայլերի միջոցով: Հատկանշական է, որ պաշտոնական եղանակով անձնագիր ստանալու համար պահանջվում է ներկայացնել 3.5×4.5 չափի լուսանկարներ, ինչը ակնհայտ վկայում է տելեգրամյան ալիքի վարողի կողմից կեղծփաստաթղթերի պատրաստման և խաբեությամբ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափի գումարներ հափշտակելու մասին: 

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բացի «ArmSecretShop» անվամբ տելեգրամյան ալիքից, կան նաև «Diplomatic passport», «passport sale», «Passport, drivers license ID card for sale»  և«Паспорт России» ալիքներ ևս, որտեղ նույնպես տեղադրված են կեղծ անձնագրեր և այլ փաստաթղթեր պատրաստելու վերաբերյալ նույնաբովանդակ հայտարարություններ:

Վերոնշյալը, ինչպես նաև գործընթացի իրականացման գրեթե անվերահսկելի տիրույթը, փաստաթղթերի առաքման և ծառայությունների համար վճարման եղանակը հիմք են տալիս հիմնավոր կասկածներ ունենալ գործընթացի զեղծարար լինելու մասին, որն իր մեջ պարունակում է խաբեությամբ քաղաքացիներից գումար հափշտակելու խարդախ մեխանիզմ:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը քաղաքացիներին կոչ է անում խուսափել և զերծ մնալ նմանատիպ խարդախության սխեմային մասնակցություն ունենալու գայթակղությունից, անօրինական գործարքներից, ինչպես նաև դրանց արդյունքում հնարավոր ֆինանսական կորուստներ կրելուց, իսկ հանցավոր սխեմայի արդյունքում արդեն իսկ տուժած քաղաքացիներին՝ դիմել իրավապահ մարմիններին կամ զանգահարել ՀՀ ԱԱԾ թեժ գիծ՝ 1-91 հեռախոսահամարով:

Լրահոս
FlyOne Armenia-ն Airbus ընկերությունից ձեռք կբերի A321-200NX տիպի երկու օդանավ
17:22
FlyOne Armenia-ն Airbus ընկերությունից ձեռք կբերի A321-200NX տիպի երկու օդանավ
«Ալիևի մեսիջներն ուղղված են Եվրոպական պառլամենտին»․ Խաչատուր Սուքիասյան
16:35
«Ալիևի մեսիջներն ուղղված են Եվրոպական պառլամենտին»․ Խաչատուր Սուքիասյան
ՀՀ-ում կվերացվի պետական պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը
16:22
ՀՀ-ում կվերացվի պետական պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը
Իշխանությունը 2 տեսակի նախընտրական վախ է տարածում․ Արման Թաթոյան
16:06
Իշխանությունը 2 տեսակի նախընտրական վախ է տարածում․ Արման Թաթոյան
«Ցավալի է ՀՀ իշխանությունների կողմից անարձագանք թողնելը»․ Գառնիկ Դանիելյան
15:49
«Ցավալի է ՀՀ իշխանությունների կողմից անարձագանք թողնելը»․ Գառնիկ Դանիելյան
Ֆրանսիան և նախագահ Մակրոնը կանգնել են Հայաստանի կողքին. վարչապետ
15:34
Ֆրանսիան և նախագահ Մակրոնը կանգնել են Հայաստանի կողքին. վարչապետ
Մարտին Գալստյանն ընտրվեց ԿԲ նախագահի պաշտոնում
15:13
Մարտին Գալստյանն ընտրվեց ԿԲ նախագահի պաշտոնում
Ռուսաստանը լքեց Հայաստանին. Մակրոն
14:39
Ռուսաստանը լքեց Հայաստանին. Մակրոն
Իրանի դեմ պատերազմը էական վնաս չի հասցրել նրա միջուկային ծրագրին. Reuters
14:15
Իրանի դեմ պատերազմը էական վնաս չի հասցրել նրա միջուկային ծրագրին. Reuters
Երկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվի. վարչապետ
13:46
Երկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվի. վարչապետ
Փաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է
13:28
Փաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է
Հայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. Կալլաս
13:06
Հայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. Կալլաս
Կասկադի ծրագիրը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից. Սոնա Թևանյան
12:41
Կասկադի ծրագիրը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից. Սոնա Թևանյան
Նոր գնված 45 տրոլեյբուսից 22-ն արդեն Երևանում է. քաղաքապետ
12:28
Նոր գնված 45 տրոլեյբուսից 22-ն արդեն Երևանում է. քաղաքապետ
Վրաստանն այսօր հայտնվել է 2013-ի Հայաստանի վիճակում. Սաակաշվիլի
12:08
Վրաստանն այսօր հայտնվել է 2013-ի Հայաստանի վիճակում. Սաակաշվիլի