Հասարակություն

Ներկայացվել է Թագուհի Թովմասյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացման նախագիծ

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և քարտուղար Արթուր Հովհաննիսյանը շրջանառության մեջ են դրել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծ:

Նախագծի հիմնական զեկուցողն է լինելու Հովիկ Աղազարյանը։ 

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Թագուհի Թովմասյանն իր նախագահությամբ հանձնաժողովի նիստում ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների արժանապատվության վիրավորման և ատելության խոսքի նկատմամբ ցուցաբերել է անտարբեր վերաբերմունք՝ իր անգործությամբ նպաստելով դրա կրկնությանը։

Նախագծի հիմնավորումների մեջ նաև նշվում է, որ նպատական ունեն հետագայում ընտրել հանձնաժողովի նախագահ, որը հավուր պատշաճի կկատարի իր պարտականությունները, այդ թվում կմասնակցի ԱԺ խորհրդի նիստերին։ Ըստ հեղինակների, Թովմասյանն այս ընթացքում անցկացված 46 նիստերից մասնակցել է միայն 8-ին։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

7 hours ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

7 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

7 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

8 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

8 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

8 hours ago