Լրահոս 24/7
10.07.2023

Հարց եմ ուզում տալ Փաշինյանին. Օսկանյան

Հարց եմ ուզում տալ Փաշինյանին. Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում խոսել է հայ-ադրբեջանական բանակցություններում բեկում մտցնելու՝ վերջերս իր արած առաջարկի մասին։

«Վերջին մի քանի օրերին այդ հարցի շուրջ եղել են տարբեր քննարկումներ, տարաբնույթ մենկաբանություններ՝ կողմ, դեմ, որը ես համարում եմ առողջ քննարկումներ, որոնք պետք է շարունակել։ Ես կրկնում եմ իմ առաջարկը, վստահ եմ, որ դա հնարավոր է անել և ինչպես ասել եմ նախկինում՝ պատրաստ եմ պատասխանատվություն վերցնել այդ գործը առաջ տանելու համար։

Իմ առաջարկում, երբ ասացի, որ այդ ընթացքում իշխանությունները պետք է լռեն, նպատակ չունեի ինչ-որ մարդկանց նեղացնելու կամ վիրավորելու։ Ես դա ասել եմ՝ ելնելով այս վերջին տարիների դառը փորձից։ Փաշինյանը դիվանագիտությունից հեռու մարդ է, սա փաստ է ու այստեղ վիրավորելու հարց չկա, նրա կրթությունը դիվանագիտությանը, ռազմաքաղաքական հարցերին չէր վերաբերվում, նա նման փորձ չուներ իր ընդդիմադիր գործունեության ընթացքում, բացառությամբ մի քանի խորհրդարանական այցելություններից, նա արտաքին շփումներ չի ունեցել։ Փաշինյանը չէր հասկանում ու այսօր էլ չի հասկանում  դիվանագիտության մեջ խոսքի արժեքը, խոսքի կարևորությունը, նույնիսկ մի բառը, եթե դա ճիշտ, տեղին չի ասվում, բացասական հետևանքներ է ունենում»,- ասաց նա։

Օսկանյանը անդադարձավ Արցախում՝ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը որ Արցախը Հայաստան է և վերջ։

«Միգուցե դա Փաշինյանի արած քաղաքական հայտարարություններից ամենաճիշտն էր, բայց արվել էր սխալ ձևով, սխալ տեղում, սխալ ժամանակ  ու դա հանգեցրեց շատ բացասական հետևանքների։

Դիվանագիտության մեջ խոոսքի ճիշտ լինելը  ու դա ճիշտ ժամանակին օգտագործելը, հարցերին ճիշտ փաթեթավորում տալը   էական նշանակություն ունի։ Սառը պատերազմի ժամանակ Արևմուտքի ողջ քաղաքականությունը Սովետական միության նկատմամբ  կառուցված էր ընդամենը մեկ բառի վրա ` «containment»՝ զսպողականության քաղաքականություն, որը պահպանեց խաղաղությունը։

Իմ նախարարության շրջանում մենք որդեգրել էինք կոմպլիմենտար քաղաքականություն, որը կառուցված էր մի բառի վրա՝ փոխլրացում, որը նույնպես տվեց իր դրական արդյունքները։ Ուզում եմ ասել, որ խոսքը շատ կարևոր է ու սխալ խոսքը կարող է բերել պատերազմ, ճիշտ խոսքը կարող է նպաստել խաղաղության։ Հայ-ադրբեջանական բանակցություններում բեկում մտցնելու իմ առաջարկությունը  կառուցված է հենց նման մոտեցումների վրա, այն փոփոխությունները, որ ես առաջարկում եմ, շատ նուրբ են, բայց ընկալելի թե՛ միջնորդների ու թե՛ հակառակորդների համար, որոշակի շեշտադրումների փոխոխություններով  հնարավորոթյուն կուենանք բանակցությունները դնել բոլորովին այլ հունի մեջ։

Ես հիմա մտնելու եմ Փաշինյանի տրամաբանության դաշտ, այն ինչ ասելու եմ, իմը չէ, Փաշինյանինն է։ Ինչ է այսօր փորձում անել Փաշինյանը․ նա ասում է՝ ես պատրաստ եմ տալ Արցախը  ի դիմաց նրա, որ ապահովում են ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը՝ 29․ 800 քկմ-ն։  Բայց նրա մոտ նույնիսկ սա չի հաջողվում անել, որովհետև իր սկզբնակետը սխալ է եղել , այնտեղ ևս ինքը սխալ է խոսել։

Փաշինյանը այնքան է որակավորում տվել «ճանաչում եմ», «ընդունում եմ» տերմիններին, որ դրան երկրորդ մեկնաբանության հնարավորություն չի թողել։ Եթե նա ընդամենը ասած լիներ՝ ոչ թե «ճանաչում եմ», այլ «պատրաստ եմ ճանաչելու, եթե․․․», հավատացեք՝ Հայաստանը բանակցային ավելի լավ դիրքերում կլիներ ու կստանար այն, ինչ ուզում է ու  Փաշինյանը ստորագրած կլիներ իր այդ երազած խաղաղության պայմանագիրը։ Բայց չի կարողանում անել դա, որովհետև սխալ է սկսել։ Երբ դու դեռ բանակցությունների չես գնացել, բայց ասում ես ճանաչում եմ Արցախը Ադրբեջանի մաս, դու քո հակառակորդին տալիս ես իր ցանկալի ամենամեծ պատառը»,- ասաց նախկին արտգործնախարարը։

Օսկանյանի խոսքով՝ իշխանությունները նույն սխալը թույլ տվեցին, երբ Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի վերաբերյալ ասացին՝ «մեզ համար ընդունելի են դրանք», այնինչ, ըստ Օսկանյան կարելի էր ասել «մենք ի գիտություն ենք ընդունում այդ կետերը»։

«Սա վկայությունն է այն բանի, որ ոչ կոմպետենտության խնդիր կա և սրանից տուժում են ոչ թե մի խումբ մարդիկ, այլ մի ողջ  ժողովուրդ, հայրենիքն է տուժում»,- ասաց նա։

Ըստ Օսկանյանի՝ ԼՂԻՄ-ի փաստի գոյությունը բանակցություների սեղանի վրա բերելը հնարավորությունների նոր դռներ է բացելու հայկական կողմի համար։

«Հարց եմ ուզում տալ Փաշինյանին՝ ինչու ինքնավարության հարց չեք բարձրացնում, եթե դու հոգեբանորեն պատրաստ ես Արցախը  ճանաչել Ադրբեջանի մաս, դրանից հետո այդ մարդիկ, որ հազարամյակներով ապրել են այդ տարածքում, գոնե ինքնավարության կարգավիճակով իրավունք չունե՞ն այդտեղ ապրելու, գոնե դա արեք, ես չեմ կարող դա անել, բայց դուք կարող եք որովհետև այդ հարցը ձեր գրպանում է, ես 100 տոկոսով վստահ եմ, որ դա հնարավոր  է անել»,- ասաց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Լրահոս
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
12:43
Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
Հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց վկաների մահվան շքերթ. Անդրանիկ Քոչարյան
12:19
Հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց վկաների մահվան շքերթ. Անդրանիկ Քոչարյան