Լրահոս 24/7
10.07.2023

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եգիպտոսի դեսպանին

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եգիպտոսի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Սերենադ Գամիլին․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և ի դեմս նրա՝ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին գալիք ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առթիվ և մաղթել շարունակական զարգացում ու բարգավաճում:

«Խնդրում եմ իմ ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել նաև հարգարժան նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին»,- ասել է նախագահը և ցանկություն հայտնել, որ երկու երկրների ղեկավարությունն անի ամեն հնարավորը՝ հայ-եգիպտական դարավոր բարեկամությունն առավել ամրապնդելու և զարգացնելու նպատակով:

Դեսպան Սերենադ Գամիլը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար:

«Սա, իրապես, մեծ պատիվ է մեզ համար, ինչը մենք շատ բարձր ենք գնահատում և արժևորում: Մեր նախագահի Հայաստան կատարած այցի ընթացքում մենք զգացինք այն պատմական հարաբերությունների խորությունը, որը առկա է մեր երկու երկրների ժողովուրդների, ինչպես նաև քաղաքական մակարդակում և բարձրաստիճան պաշտոնյաների միջև: Միևնույն ժամանակ, մենք շատ հպարտ ենք այն մեծ ուշադրության և հոգածության համար, որն ընձեռվում է հայ-եգիպտական հարաբերությունների խորացմանը: Շնորհակալություն ենք հայտնում այն ուշադրության համար, որ անձամբ Դուք ընձեռում եք այդ հարաբերություններին:

Շնորհակալ ենք շնորհավորական ուղերձի և մեր նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին ողջույնի խոսքեր փոխանցելու համար»: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա խթանմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարևորվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը:

Շեշտվել է փոխայցելությունների դրական ազդեցությունը երկու երկրների տնտեսական ոլորտում և գործարար միջավայրում նոր հետաքրքրությունների առաջացման և կապերի սերտացման վրա: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Երևան-Կահիրե ուղիղ չվերթների իրականացման հնարավորությունների և հեռանկարների վերաբերյալ:

Երկուստեք կարևորվել է աշնանը նախատեսված հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը, որը կնպաստի հայ-եգիպտական համատեղ օրակարգի հարստացմանը:

Կարևորվել է Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, վերականգնվող էներգիայի, առողջապահական և այլ ոլորտներում արդյունավետ փոխգործակցության առկա ներուժի լիարժեք իրականացմանն ուղղված ջանքերի խթանումը։

Լրահոս
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
12:43
Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
Հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց վկաների մահվան շքերթ. Անդրանիկ Քոչարյան
12:19
Հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց վկաների մահվան շքերթ. Անդրանիկ Քոչարյան